№ 1 Փոփոխություն նախագծի կանոններում
Հաճելի նորություն «Հաջողության որսորդները» նախագծի բոլոր մասնակիցների համար: 2010 թվականի ապրիլի 26-ից «В» տառով SMS հաղորդագրության դիմաց նախկին 5-ի փոխարեն կստանաք 10 միավոր: SMS-ի պատասխանը կպարունակի առանձին ընթացիկ շաբաթվա ընթացքում մասնակցի կուտակած միավորների քանակը և ակցիայի ողջ ընթացքում կուտակած միավորների ընդհանուր քանակը:
26.04.2010
Ինտերակտիվ վիկտորինա
ՙՀաջողության որսորդները՚
Ք. Երևան ՙ 01 ՚ մարտի 2010 թ.
Հարգելի ՙԹԵԼ-ՍԵԼ՚ ՓԲԸ-ի հաճախորդներ, ՙԹԵԼ-ՍԵԼ՚ ՓԲԸ-ն պատիվ ունի իրազեկելու Ձեզ ՙԹԵԼ-ՍԵԼ՚ ՓԲԸ-ի կողմից իրականացվող աննախադեպ ՙՀաջողության որսորդները՚ վիկտորինայի մասին: Այսպիսով, վիկտորինան անվանում է` ՙՀաջողության որսորդները՚ ինտերակտիվ վիկտորինա, այսուհետ` ՙՆախագիծ՚:
Նախագծի կազմակերպիչն է` ՙԹԵԼ-ՍԵԼ՚ ՓԲԸ-ն. հասցե` ք. Երևան, Վարդանանց փակուղի 8, 2-րդ հարկ, հեռ.` (+ 374 60) 27 22 22, ինտերնետային կայք` www.telcell.am, էլեկտրոնային հասցե` info@tel-cell.am:
1.Նախագծի նկարագրությունը
Նախագիծը բաղկացած է երկու փուլից: Նախագծի փուլերն են`
- ՙՅուրաքանչյուր շաբաթվա 7 օրերի ակտիվ մասնակից՚,
- ՙՆախագծի ամենաակտիվ մասնակից՚,
Յուրաքանչյուր փուլն ունի իր ՙհաջողակ որսորդը՚:
ա) ՙՅուրաքանչյուր շաբաթվա 7 օրերի ակտիվ մասնակից՚ փուլի ՙհաջողակ որսորդ՚ կճանաչվի այն հաճախորդը (վճարողը), ով Նախագծի գործողության ընթացքում յուրաքանչյուր շաբաթվա 7 օրերի ընթացքում, այն է` յուրաքանչյուր շաբաթվա երկուշաբթի ժամը 00:00:01-ից մինչև կիրակի ժամը 23:59:59 դրությամբ վաստակած (որսած) կլինի առավելագույն միավորներ:
բ) ՙՆախագծի ամենաակտիվ մասնակից՚ փուլի հաղթող կճանաչվի այն հաճախորդը (վճարողը), ով Նախագծի մեկնարկից սկսած, այն է` 01.03.2010 թ. 00:00:01-ից մինչև 05.09.2010 թ. ժամը 23:59:59 դրությամբ վաստակած (որսած) կլինի առավելագույն միավորներ:
2. Նախագծի մասնակիցներն են
Նախագծի մասնակից է դառնում տասնութ տարին լրացած ցանկացած հաճախորդ (վճարող) ով ՙԹԵԼ-ՍԵԼ՚ վճարային համակարգում գրանցված (բերված) ցանկացած Հայաստանյան բջջային կապի օպերատորի օգտին ՙԹԵԼ-ՍԵԼ՚ վճարային տերմինալների միջոցով Նախագծի գործողության ընթացքում կիրականացնի վճարում իր բջջային հեռախոսահամարին:
Նախագծի մասնակից չեն համարվում ՙԹԵԼ-ՍԵԼ՚ ՓԲԸ-ի աշխատակիցները, նրանց ընտանիքի անդամները և առաջին հերթի հարազատները:
3. Միավորներ վաստակելու, տեղեկատվություն ստանալու կարգը և պայմանները
Նախագծի գործողության ընթացքում յուրաքանչյուր հաճախորդ /վճարող/, ով ՙԹԵԼ-ՍԵԼ՚ վճարային համակարգին միացված վճարային տերմինալի միջոցով կիրականացնի վճարում իր բջջային հեռախոսահամարին, անկախ նրանից, թե վճարումը ուղղված կլինի վճարման պահին առկա պարտքի մարմանը, թե հաշվի համալրմանը, անկախ վճարի չափից, յուրաքանչյուր վճարի դիմաց կվաստակի տասը միավոր:
Նախագծի մասնակիցը /մասնակիցները/, իր ցանկությամբ և կամքով կարող է ավելացնել իր միավորների հաշվեկշիռը /քանակը/, որի համար անհրաժեշտ է, որպեսզի հաճախորդը իր բջջային հեռախոսահամարից 1055 կարճ համարին ՙSMS՚ կարճ հաղորդագրության տեսքով ուղարկի լատինատառ ՙB՚ տառը, որի դիմաց հաճախորդին կշնորհվի հինգ միավոր, որը կգումարվի հաճախորդի առկա միավորներին, որոնք գոյացած կլինեն վճարումների դիմաց: Հաճախորդի կողմից 1055 կարճ համարին լատինատառ ՙB՚ տառը ՙSMS՚ կարճ հաղորդագրություն ուղարկելուց հետո, հաճախորդը իր բջջային հեռախոսահամարին կստանա պատասխան` ՙSMS՚ կարճ հաղորդագրության տեսքով, որով հաճախորդը կտեղեկացվի իրեն շնորհված հինգ միավորի մասին և տվյալ պահին նրա միավորների հանրագումարի մասին:
Սույնով տեղեկացնում ենք, որ ՙSMS՚ հաղորդագրությունը վճարովի է: Հաճախորդի կողմից ուղղարկված յուրաքանչյուր մեկ ՙSMS՚ հաղորդագրության արժեքն է 120 /մեկ հարյուր քսան/ դրամ, ներառյալ ԱԱՀ, որը գանձվում է հաճախորդի բջջային հեռախոսահամարի հաշվեկշռից ՙSMS՚ հաղորդագրության ուղարկման պահին: Նշենք նաև, որ պատասխան ՙSMS՚ հաղորդագրության դիմաց հաճախորդից գումար չի գանձվում:
Հաճախորդների համար վճարումների քանակի և/կամ ՙSMS՚ հաղորդագրության ուղարկման քանակային սահմանափակումներ չկան:
4. Միավորների փոխանակման կարգը
Սույն Նախագծով սահմանված ՙՅուրաքանչյուր շաբաթվա 7 օրերի ակտիվ մասնակից՚ փուլի ՙհաջողակ որսորդ՚ ճանաչված մասնակցին վաստակած (որսած) միավորների դիմաց ՙԹԵԼ ՍԵԼ ՍԵՐՎԻՍ՚ ՍՊԸ-ի կողմից կտրամադրվի նոր ՙSAMSUNG DOUS՚ բջջային հեռախոս: Հեռախոսը ստանալու համար ՙհաջողակ որսորդ՚ ճանաչված մասնակիցը, փուլի ավարտից երեք աշխատանքային օր հետո, պետք է անձը հաստատող փաստաթղթով ներկայանա ՙԹԵԼ ՍԵԼ ՍԵՐՎԻՍ՚ ՍՊԸ-ի գրասենյակ և պատասխանի ինտերակտիվ վիկտորինայի հետևյալ հարցին, այն է՝ որն էր այն հեռախոսահամարը, որի վրա դուք կատարել եք վճարում ՙԹԵԼ-ՍԵԼ՚ տերմինալների միջոցով: Հարցին ճիշտ պատասխանելու դեպքում մասնակցին անմիջապես կտրամադրվի նշված հեռախոսը։
Սույն Նախագծով սահմանված ՙՆախագծի ամենաակտիվ մասնակից՚ փուլի ՙհաջողակ որսորդ՚ ճանաչված մասնակցին ՀՀ տարածքում գործող լավագույն տուրիստական ընկերությունների մեկի կողմից անհատույց կտրամադրվի երկու անձի համար ուղեգիր` Կարմիր Ծովում հանգիստն անցկացնելու համար, ներառյալ ավիատոմսերը: Ուղեգիրը կտրամադրվի երկրորդ փուլի ավարտից երեսուն օրվա ընթացքում:
ՙԹԵԼ-ՍԵԼ՚ ՓԲԸ-ի պատասխանատու աշխատակիցը, զանգահարելով նախագծի հաջողակ որսորդ ճանաչված մասնակցի բջջային հեռախոսահամարին, կտեղեկացնի նրան որսի ստացման ժամի և վայրի մասին: Այն դեպքում, երբ հաջողակ որսորդ
ճանաչված մասնակցի բջջային հեռախոսը կլինի անջատված կամ ռադիոծածկույթից դուրս, կամ այլ պատճառներով անհասանելի, ապա նրա բջջային հեռախոսահամարին ՙԹԵԼ-ՍԵԼ՚ ՓԲԸ կուղարկի ՙSMS՚ կարճ հաղորդագրություն` հաջողված որսի մասին, որից հետո մասնակիցը հինգ աշխատանքային օրվա ընթացքում պարտավոր է կապ հաստատել ՙԹԵԼ-ՍԵԼ՚ ՓԲԸ–ի պատասխանատու աշխատակցի հետ: Եթե, ՙSMS՚ հաղորդագրության ուղղարկումից հետո, մասնակիցը 5 աշխատանքային օրվա ընթացքում կապ չի հաստատի ՙԹԵԼ-ՍԵԼ՚ ՓԲԸ-ի հետ, ապա սույն նախագծով սահմանված որսը կհանձնվի ՙհաջողակ որսորդ՚ ճանաչված մասնակցին զիջող անմիջապես մյուս մասնակցին, նույն բոլոր այն պայմաններով, որը սահմանված է սույն նախագծով:
ՙԹԵԼ-ՍԵԼ՚ ՓԲԸ իրավունք ունի հաջողված որսը չեղյալ համարել, եթե ՙհաջողակ որսորդ՚ ճանաչված մասնակիցը.
- չի տրամադրել ՙԹԵԼ-ՍԵԼ՚ ՓԲԸ-ին անձը հաստատող փաստաթուղթ և բաժանորդային պայմանագիրը,
- հրաժարվել է ֆոտոնկարահանումներից, տեսաձայնագրումից, վիդեոնկարա-հանումներից, մամլո ասուլիս տալուց և սույն նախագծով սահմանված այլ միջոցառումների մասնակցությունից,
- նախագծի առաջին փուլի ընթացքում արդեն իսկ ճանաչվել է ՙհաջողակ որսորդ՚ և ստացել է որսը: Սույն կետի սահմանափակումը չի տարածվում նախագծի 2-րդ փուլի որսի վրա:
Այն դեպքում, երբ մասնակիցները շաբաթվա տվյալ յոթ օրերի ընթացքում որսել են /վաստակել են/ հավասար քանակի միավորներ, ապա ՙհաջողակ որսորդ՚ կճանաչվի այն մասնակիցը, ով տվայլ շաբաթվա յոթ օրերի ընթացքում առավել շատ գումարի վճարում է իրականացրել:
Այն դեպքում, երբ մասնակիցները շաբաթվա յոթ օրերի ընթացքում որսել են /վաստակել են/ հավասար քանակի միավորներ և կատարել են հավասար գումարի վճարումներ, ապա հաջողակ որսորդ կճանաչվի այն մասնակիցը, ով տվայլ շաբաթվա յոթ օրերի ընթացքում կատարել է առավել շատ քանակի վճարումներ ՙԹԵԼ-ՍԵԼ՚ տերմինալների միջոցով։
Այն դեպքում, երբ մասնակիցները շաբաթվա յոթ օրերի ընթացքում որսել են /վաստակել են/ հավասար քանակի միավորներ, կատարել են հավասար գումարի և քնակի վճարումներ, ապա ՙհաջողակ որսորդ՚ կճանաչվի այն մասնակիցը, ով տվյալ շաբաթվա յոթ օրերի ընթացքում առավել շատ լատինատառ ՙB՚ տառով ՙSMS՚ հաղորդագրություններ է ուղարկել 1055 կարճ համարին:
Այն դեպքում, երբ մասնակիցները շաբաթվա յոթ օրերի ընթացքում որսել են /վաստակել են/ հավասար քանակի միավորներ, կատարել են հավասար գումարի և քանակի վճարումներ և ուղարկել են 1055 կարճ համարին հավասար քանակի լատինատառ ՙB՚ տառով SMS կարճ հաղորդագրություններ, ապա հաջողակ որսորդ կճանաչվի այն մասնակիցը, ով սույն Նախագծի մեկնարկից ավելի շուտ է կատարել իր առաջին վճարումը:
ՙՀաջողակ որսորդ՚ ճանաչված Նախագծի մասնակիցը, ՙԹԵԼ-ՍԵԼ՚ ՓԲԸ-ի ցանկությամբ, պետք է մասնակցի ֆոտո և վիդեո գովազդային նկարահանումներին, ընդ որում ՙհաջողակ որսորդ՚ ճանաչված մասնակիցը որևիցե իրավունքներ ձեռք չի բերում այդ տեղեկատվա-գովազդային նյութերի նկատմամբ և չի ստանում որևիցե հատուցում: Հաղթող ճանաչված մասնակիցը իրավունք չունի որևիցե ձևով օգտագործել, տիրապետել այդ նյութերը, և ինչպես ներկայում, այնպես էլ հետագայում ձեռնապահ մնալ որևիցե պահանջներ ներկայացնելուց:
Տեղեկատվա-գովազդային նյութերի նկատմամբ բացառիկ իրավունքը պատկանում է ՙԹԵԼ-ՍԵԼ՚ ՓԲԸ-ին, որը իրավունք ունի օգտագործել և /կամ/ տնօրինել այդ նյութերը իր հետագա գործունեության ընթացքում:
5. Նախագծի գործողության ժամկետը
Նախագծի մեկնարկն է (սկիզբն է)` 2010թ. մարտի 1-ից ժամը 00:00:01-ից մինչև 05.09.2010թ. ժամը 23:59:59:
Նախագիծը գործում է ՀՀ ողջ տարածքում:
6. Եզրափակիչ դրույթներ
Սույն Նախագիծը չի համարվում շահումով խաղ, լոտո, և չի պարունակում այլ շահումով խաղերի տարրեր:
Նախագծի որսի պատկերները (նկարները, տիպերը, արտաքին տեսքը), որոնք պատկերված կլինեն գովազդային նյութերում, այդ թվում կազմակերպչի պաշտոնական կայքում, այն է` www.tel-cell.am, կարող են տարբերվել փաստացի որսից:
Նախագիծը կարող է վաղաժամկետ դադարեցվել, եթե Նախագծի շարունակության անհնարինությունը պայմանավորված է անհաղթահարելի ուժի ազդեցության արդյունքով:
Այն հաճախորդները, որոնք կվաստակեն միավորներ միայն ՙSMS՚ հաղորդագրություններով, առանց վճարում կատարելու, չեն համարվի Նախագծի մասնակիցներ մինչև վճարում կատարելը: Վճարում կատարելիս ՙSMS՚ հաղորդագրությունների ուղարկման արդյունքում կուտակված միավորները կգումարվեն վճարման արդյունքում վաստակած միավորներին:
Այն մասնակիցները, որոնք կխախտեն սույն նախագծի կանոնները, կհամարվեն Նախագտից դուրս եկած հաճախորդներ և նրանց միավորները կզրոյացվեն առանց որևէ փոխհատուցման:
Յուրաքանչյուր մասնակից Նախագծի գործողության ընթացքում յուրաքանչյուր փուլի համար կարող է ՙհաջողակ որսորդ՚ ճանաչվել միայն մեկ անգամ:
Որսը տրամադրվում է ՙհաջողակ որսորդ՚ ճանաչված մասնակցին գույքային տեսքով և չեն կարող լինել դրամական արտահայտմամբ: Որսը տրամադրվում է անձամբ հաղթող ճանաչված մասնակցին, կամ նրա գրավոր համաձայնությամբ նրա կողմից նշված երրորդ անձին:
Կազմակերպիչը իրավունք ունի փոփոխել Նախագծի անցկացման կանոնները և (կամ) պայմանները, որոնց մասին տեղեկատվությունը կտեղադրվի ընկերության պաշտոնական կայքում: