«Հաջողության որսորդները» նախագծի թիմը շնորհավորում է Դավիթ Ադամյանին` մեր պրոմո-նախագծում հաղթանակի կապակցությամբ, որը տևեց սույն թվականի մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 5-ը: 05.09.2010թ-ի 23:59:59 րոպեին համակարգը որսորդի վիրտուալ հաշվին ֆիքսեց 91570 միավոր: Հիշեցնենք, որ մոտ օրերս Դավիթին կհանձնվի, որպես սուպեր-մրցանակ` ուղեգիր 2 անձի համար դեպի Եգիպտոսի Խուրգադա հանգստյան գոտի, «Սուլթան-Բիչ» հյուրանոց, 12 օր/11 գիշեր:
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր այն որսորդներին, որոնք ակտիվ մասնակցություն են ունեցել այս նախագծում, այն բանի համար, որ Դուք ընտրել եք մեր վճարային համակարգը և մեզ հետ եք եղել այս ողջ ժամանակահատվածի ընթացքում: Մենք ջանացել ենք մեզանից կախված ամեն ինչ անել Ձեր հետաքրքրության համար, սակայն ամենակարևորը մենք հուսով ենք, որ Դուք գնահատել եք, մեր կազմակերպության տերմինալների միջոցով վճարում կատարելու հարմարավետությունն ու դյուրինությունը:
Հատուկ շնորհակալություն մեր գործընկերներին`«Գոլդեն Գլոբ» ՍՊԸ անձնակազմին, ի դեմս հիմնադիր Դավիթ Մուրադյանի, «Յուպիտեր Ֆոտո Էքսպրես» ՍՊԸ-ին ի դեմս տնօրեն Սյուզաննա Բեգլարյանի, «Թաթա Պրոդաքշն» ՍՊԸ-ին ի դեմս տնօրեն Գրիգոր Նազարյանի, «Սակ Վոյաժ Տրավել» ՍՊԸ-ին ի դեմս տնօրեն Մայա Թոխալյանի, բոլոր նրանց, ովքեր օգնեցին մեր նախագծին ավելի հետաքրքիր և հագեցած դարձնելուն:
Լավագույն բարեմաղթանքներով`
«Հաջողության որսորդները» նախագծի թիմ:
07.09.2010
Ավարտվեց “Հաջողության որսորդները” նախագծի ակտիվ փուլը, որը տևեց 2010 թվականի մարտի 1-ից սեպտեմբերի 5-ը: Անցած կիրակի, ուղիղ ժամը 23:59:59 մեր համակարգը ֆիքսեց նախագծի արդյունքները: Կարճատև տեխնիկական դադարից հետո մենք կհրապարակենք վերջնական տվյալները:
Լավագուն մաղթանքներով, “Հաջողության որսորդները” նախագծի թիմ:
10.08.2010
Ուշադրություն <<Հաջողության որսորդները>> նախագծի բոլոր մասնակիցներին.
Եվս մեկ հաճելի նորություն մեր որսորդների համար. Նախագծի մասնակիցը, ով նախագծի ավարտին կզբաղեցնի 50-րդ տեղը, կստանա 25000 դրամ իր բջջայինի համարի հաշվին: Ցանկանում ենք կրկին հիշեցնել, որ նախագիծը կավարտվի 2010 թվականի սեպտեմբերի 5-ին ժամը 23:59:59:
Ամբողջ նախագծի ընթացքում ձեր զբաղեցրած տեղը իմանալու համար կարող եք օգտվել հետևյալ ծառայությունից. ուղարկելով հաղորդագրություն T տառով 1055 կարճ հեռախոսահամարին, ի պատասխան կստանաք հաղորդագրություն` վերջի վերահաշվարկի տվյալներով և Ձեր տեղը ամբողջ նախագծի կտրվածքով (01.03-05.09.2010): 1 հաղորդագրության արժեքն է 120 դրամ (Ներառյալ ԱԱՀ): Ցանականում ենք հաջող որս:
06.08.2010
«Հաջողության որսորդները» նախագծի «Լիդերների մրցավազք» վերջնական փուլը
Սկսվել է «Հաջողության որսորդները» հատաքրքրաշարժ նախագծի վերջնական փուլը, որը մեկնարկել էր 2010 թ-ի մարտի 1-ից և կավարտվի 2010 թ-ի սեպտեմբերի 5-ի ժամը 23 անց 59 րոպե 59 վարկյանին: Նախագծի կազմակերպիչն է «ԹԵԼ-ՍԵԼ» ՓԲԸ, որի ապրանքանիշն է` Telcell – ակնթարթային վճարումների օպերատոր:
Մինչև նախագծի վերջը մնացել է 35 օր: Արդեն անց ենք կացրել 153 շատ հետաքրքիր օրեր, ստացել բազում մրցանակներ ( 21 Sansung Duos բջջային հեռախոսներ, 60 Գրիգորի Լեպսի համերգի տոմսեր, 2 «հանգստյան օրերի ուղեգիր» Ծաղկաձորի «Յուպիտեր» հյուրանոցային համալիրում), սակայն ամենահետաքրքիրը դեռ արջևում է:
Նախագիծը դեռ նախատեսում է տրամադրել 5 Sansung Duos բջջային հեռախոս, 1 Ծաղկաձորի «Յուպիտեր» հյուրանոցային համալիրի ուղեգիր և մեր նախագծի սուպեր մրցանակ` ուղեգիր 2 անձի համար դեպի Կարմիր ծովի լավագույն հանգստավայրերից մեկը (Եգիպտոս) /ներառյալ ավիատոմսերը/: Բայց դա դեռ ամենը չէ: Նախատեսվում է հատուկ մրցանակ 50-րդ տեղի համար: Նախագծի մասնակիցը, ով 05.09.2010 23:59:59-ին կզբաղեցնի 50-րդ տեղը, նախագծի կազմակերպչի կողմից իր բջջային հեռախոսահամարի հաշվին կստանա 25 000 դրամ: Բայց սա էլ դեռ ամենը չէ:
Ուշադրությու′ն: Telcell վճարային համակարգը և «Թաթա փրոդաքշն»-ը, հայտնի երգիչ Թաթա Սիմոնյանի մենահամերգի կապակցությամբ, հատուկ մեր որսորդների համար նախատեսել են 50 կոմպլեկտ մրցանակներ, որոնք յուրաքանչյուր օր կտրամադրվեն ակտիվ որսորդներին առաջին և 50-րդ տեղերի համար` օգոստոսի 29-ին «Հրազդան» մարզադաշտում կայանալիք համերգի 2-ական տոմս:
Մաղթու′մ ենք Ձեզ հաջող որս:
Օգտակար տեղեկատվություն: 1055 կարճ համարին SMS հրահանգների միջոցով կարելի է`
В – ավելացնել 10 միավոր և ստուգել հաշիվը (ընթացիկ շաբաթվա և ամբողջ նախագծի միավորների քանակը), Т – իմանալ նախագծում զբաղեցրած ընթացիկ տեղը (ամբողջ նախագծի կտրվածքով):
Ուշադրությու′ն: 1 SMS հաղորդագրության արժեքն է 120 դրամ` ներառյալ ԱԱՀ:
07.07.2010
Առաջատարների մրցավազք
Ուշադրությու′ն “Հաջողության որսորդները” նախագծի բոլոր մասնակիցներին:
Հուլիսի 7-ից նոր գործընթաց: Այսուհետ SMS-ի միջոցով Դուք կարող եք օրվա յուրաքանչյուր ժամին իմանալ ակցիայում Ձեր ընթացիքկ զբաղեցրած տեղի մասին: Ուղարկեք Т տառով SMS 1055 համարին և ի պատասխան Դուք կստանաք հաղորդագրություն վերջին վերահաշվարկի ժամի և ամբողջ ակցիայի (01.03-05.09.2010) կտրվածքով Ձեր զբաղեցրած տեղի վերաբերյալ: Մեկ SMS –ի արժեքն է 120 դրամ (ներառյալ ԱԱՀ):
01.06.2010
Ամսվա մրցանակը
Ուշադրությու′ն բոլոր ”Հաջողության որսորդները” նախագծի մասնակիցներին: Մեր պրոմո-նախագծին է միացել “Յուպիտեր Ֆոտո Էքսպրես” ՍՊԸ և սկսած հունիս ամսից մեր կողմից առաջադրվել է ամսվա մրցանակը` հանգիստ երկու անձի համար Ծաղկաձորի “Յուպիտեր” հյուրանոցում:
Ինչպե±ս ստանալ ամսվա մրցանակը
Հունիսի 1-ի 00:00:00-ից մինչև հունիսի 30-ի 23:59:59 կուտակիր միավորների առավելագույն քանակ և ստացիր ամսվա մրցանակը` հանգիստ երկու անձի համար Ծաղկաձորի “Յուպիտեր” հյուրանոցում, այդ թվում նաև երեքանգամյա սնունդ հյուրանոցի ռեստորանում (2010 թվականի հունիսի 2-ից 4-ը):
Մաղթում ենք Ձեզ հաջոխություն
26.04.2010
Հաճելի նորություն «Հաջողության որսորդները» նախագծի բոլոր մասնակիցների համար: 2010 թվականի ապրիլի 26-ից «В» տառով SMS հաղորդագրության դիմաց նախկին 5-ի փոխարեն կստանաք 10 միավոր: SMS-ի պատասխանը կպարունակի առանձին ընթացիկ շաբաթվա ընթացքում մասնակցի կուտակած միավորների քանակը և ակցիայի ողջ ընթացքում կուտակած միավորների ընդհանուր քանակը:
01.03.2010
Սկսվել է Telcell վճարային համակարգի «Հաջողության որսորդները» պրոմո-նախագիծը
Այսօր Telcell վճարային համակարգը սկսել է իր հերթական պրոմո-նախագիծը, որը նպատակ ունի ընկերության կողմից մատուցվող ժամանակակից վճարային ծառայությունը ավելի ճանաչելի դարձնել Հայաստանի ամբողջ տարածքում:
Ընկերության հաճախորդները վեց ամսվա ընթացքում, որոնք կատարում են վճարումներ բջջային կապի օպերատորների ծառայությունների դիմաց, կկարողանան կուտակել վիրտուալ միավորներ և փոխանակել դրանք բազմաթիվ որսորդական պարգևներով, որոնց թվին են պատկանում` երկու ակտիվ SIM-քարտերով SAMSUNG DUOS բջջային հեռախոսները, տուրիստական ուղեգրեր 2 անձի համար, ներառյալ ավիատոմսերը, և այլ ուրիշ նվերներ: Միավորները հաշվեգրվելու են գործարքից հետո ավտոմատ` անկախ նրանից թե որտեղ է տեղադրված վճարային տերմինալը, լինի դա Երևանում կամ էլ թե Կապանում:
Նախագիծը գործելու է մինչև 2010 թվականի սեպտեմբերի 5-ը:
Ինչպես ստանալ որսորդական պարգևը
2010 թվականի մարտի 1-ից ի օգուտ Հայկական բջջային կապի օպերատորի կատարված յուրաքանչյուր վճարման դիմաց, անկախ նրա չափից, Ձեր հաշվին կստանաք 10 միավոր:
Յուրաքանչյուր շաբաթ (երկուշաբթի 00:00:00-ից մինչև կիրակի ժամը 23:59:59) ամենաակտիվ որսորդին (համապատասխան միավորների քանակի) կտրվի շաբաթվա պարգևը` երկու ակտիվ SIM-քարտերով SAMSUNG DUOS բջջային հեռախոս:
Ամբողջ որսի արդյունքներով (որսը կգործի մինչև 2010 թվականի սեպտեմբերի 5-ի 23:59:59) ճանաչված ամենահաջողակ որսորդին կտրվի սուպեր պարգև` երկու անձի համար ուղևորություն դեպի Կարմիր ծովի հանգստյան գոտիներից մեկը (ներառյալ ավիատոմսերը):
Ինչպես ստուգել հաշիվը
Ուղարկիր SMS "B" տառով 1055 կարճ համարին և որպես պատասխան կստանաս հաղորդագրություն քո հաշվին կուտակված միավորների քանակով:
Ինչպե±ս ստանալ լրացուցիչ միավորներ
Յարաքանչյուր "В" տառով SMS հաղորդագրության դիմաց դուք կստանաք լրացուցիչ 10 միավոր
Ուշադրությու′ն: 1 SMS հաղորդագրության արժեքն է 120 դրամ` ներառյալ ԱԱՀ: