| Վերջին թարմացումը28/03/2010 23:00 | |
Սարքավորումներ և ԾԱԷլեկտրոնային վճարումների շուկայի դինամիկ զարգացումը խթանում է այս բիզնեսում կիրառվող սարքավորումների եւ ծրագրային ապահովման զարգացումն ու կատարելագործումը: Մենք համագործակցում ենք վճարումների ընդունման տերմինալներ արտադրող միայն հուսալի ընկերությունների հետ
Ծրագրային ապահովումը (ԾԱ) վճարումների ընդունման տերմինալը կապում է համակարգի հետ, թույլ է տալիս ընդունել վճարումներ ու տրամադրել անդորրագրեր: Ավելին՝ հենց ծրագրային ապահովումն է ընձեռում վճարողի համար տերմինալի օգտագործման հարմարությունը եւ հասկանալիությունը, որոշակի պրովայդերի զանազան ծառայությունների վճարումների հասանելիությունը, վճարում կատարողի կոռեկտությունը, տերմինալի սեփականատիրոջ համար սպասարկման հարմարավետությունը: Ծրագրային ապահովումը (ԾԱ) թույլ է տալիս վարել ինչպես ֆինանսական, այնպես էլ տեխնիկական մոնիտորինգ Մոնիտորինգի ֆինանսական մասը թույլ է տալիս տեսնել կատարված յուրաքանչյուր վճարը, ցանկացած ժամանակահատվածի համար վիճակագրական տվյալները, միջնորդավճարների գումարը՝ ինչպես ամբողջական, այնպես էլ ըստ յուրաքանչյուր պրովայդերի եւ այլն: |
ԳործակալներինԴառնալով Telcell համակարգի դիլեր, Դուք կարող եք արագ եւ առանց լուրջ ծախսերի կազմակերպել վճարումների ընդունում՝ ավելի քան 30 օպերատորների կողմից բնակչությանը մատուցված այնպիսի ծառայությունների դիմաց, ինչպես. |




