Վերջին թարմացումը14/07/2011 16:31

Օգտակար տեղեկություններ

  • Մեր տերմինալները մանրը չեն վերադարձնում, եթե Դուք մուտքագրել եք գումար, որը գերազանցում է Ձեր ընթացիկ պարտքերը, ապա ավելացած գումարը ավտոմատ կփոխանցվի հաջորդ ամսվա Ձեր վճարելիք գումարին՝ որպես կանխավճար:
  • Մեր տերմինալների տրամադրած անդորրագրերը վճարման փաստը հաստատող պաշտոնական փաստաթուղթ են եւ ճանաչվում են վերահսկող բոլոր
    կազմակերպությունների կողմից:
  • Մենք խորհուրդ ենք տալիս Ձեր բջջային հեռախոսի նշումների գրքում գրել Ձեր պայմանագրի համարը (էլեկտրաէներգիայի, գազի եւ ջրի համար): Բանն այն է, որ պայմանագրի համարով ավելի հեշտ է վճարումը կատարել, քանի որ ոչ բոլոր հեռախոսահամարներն են մուտքագրված էլեկտրաէներգիայի, գազի եւ ջրի տվյալների բազայում:

Առաջացած խնդիրների հաղթահարումը

Եթե ինչ-որ պատճառով Ձեր վճարումը ուշանում է, կամ տերմինալը Ձեզ անդորրագիր չի տվել, եթե առաջացել է որեւէ այլ հարց՝ կապված տերմինալի օգտագործման հետ, խնդրում ենք չհուսահատվել: Զանգահարեք 060 27 22 22 հեռախոսահամարով, եւ մենք կլուծենք մեր ընկերության տերմինալների միջոցով վճարումների հետ կապված Ձեր ցանկացած խնդիր: Սպասարկման ծառայություն...