«Թել-Սել» ընկերությունն ընդլայնել է «Արդշինբանկի» հետ գործակցությունը: Բանկի հաճախորդներն այսօրվանից կարող են Telcell տերմինալների և մասնաճյուղերի միջոցով նաև համալրել իրենց ավանդները և մարել վարկային պարտավորությունները:
Վճարումների նավազագույն գումարը սահմանվել է 300, առավելագույնը՝ 100 000 դրամ:
Մենք հոգում ենք մեր հաճախորդների հարմարավետության մասին՝ շարունակաբար ընդլայնելով մեր համակարգի միջոցով փոխհատուցվող ծառայությունների ցանկը: