060 272222
Հունիս 19, 2017

Զարգացումը միակողմանի՝ միայն բիզնեսինը լինել չի կարող

 

«Թել-Սել» ՓԲԸ տերմինալների ցանցի զարգացման բաժնի ղեկավար է նշանակվել Դավիթ Մեսրոպյանը: 2011թ. միանալով Telcell-ի թիմին՝ Դավիթն իր գործունեությունը սկսել է ինկասացման ծառայությամբ: 2013թ. նա արդեն զբաղվում էր տերմինալների ցանցի զարգացման մենեջմենթով:

 

«Այսօր Telcell-ն ունի տերմինալների ամենամեծ ցանցը Հայաստանում: Մեր ավելի քան 1500 տերմինալները սպասարկում են հանրապետության բոլոր մարզերը, նաև Արցախի տարածքը»,- ասում է Դավիթ Մեսրոպյանը՝ ընդգծելով, որ Telcell-ի հաջողության գրավականը հաճախորդների ցանկություններին մշտապես ականջալուր լինելն ու վճարումների հարմարավետության ապահովումն է:

 

Նրա տեղեկացմամբ՝ այսօր էլ Telcell-ը իրականացնում է «Մարզային զարգացում» ծրագիրը, որպեսզի անգամ հեռավոր գյուղերում մեր հայրենակիցները իրենց վճարումները ժամանակին կատարելու դժվարություններ չունենան: «Զարգացումը միակողմանի՝ միայն բիզնեսինը լինել չի կարող»,- համոզված է «Թել-Սել» ՓԲԸ տերմինալների ցանցի զարգացման բաժնի ղեկավարը:

 

 

Բոլոր նորությունները
//