060 27 22 22

Դառնալ գործակալ

 

«Թել-Սելը» վճարումների ընդունման ոլորտում հայաստանյան շուկայի առաջատար կազմակերպությունն է:

 

Telcell վճարումների ընդունման ինքնասպասարկման տերմինալներով կարելի է վճարներ հասցեագրել ավելի քան 200 կապի օպերատորների և զանազան այլ ծառայությունների պրովայդերների, այդ թվում՝ վճարել կոմունալ ծառայությունների դիմաց, համացանցին հասանելիության համար, մուծել հեռուստատեսության բաժանորդավճարները, մարել վարկային պարտավորությունները, համալրել բանկային/քարտային և վիրտուալ հաշիվները, մուծել ապահովագրավճարները, փոխհատուցել Պետռեգիստրի ծառայությունների համար, վճարել դոմենների գրանցման և հոսթինգի ծառայությունների դիմաց, իրականացնել նույնականացման քարտերի էլեկտրոնային ստորագրության ակտիվացման և այլ վճարումներ: Մենք անընդհատ ընդլայնում ենք այն ծառայությունների ցանկը, որոնց դիմաց կարելի է վճարել մեր համակարգի միջոցով:

 

«Թել-Սելի» դինամիկ աճը պայմանավորված է տերմինալային ցանցի մշտապես ընդլայնմամբ, ընկերության մասնագետների արհեստավարժ աշխատանքով և սարքավորումների ու ծրագրային ապահովման պարբերաբար կատարելագործմամբ:

 

Եթե Դուք որոշել եք զարգացնել տերմինալների սեփական ցանցը, բայց դեռևս չգիտեք ինչից սկսել, կարող եք օգտվել գործողությունների առաջարկվող հերթականությունից.

 

  • ընտրել վայրեր՝ տերմինալների տեղադրման համար,
  • գնել ընտրված վայրին համապատասխան ապարատների մոդելներ,
  • միանալ Telcell վճարումների ընդունման ցանցին,
  • ավանդ ներդնել,
  • սկսել աշխատանքը:

 

Դառնալով Telcell համակարգի դիլեր՝ Դուք կարող եք արագ և առանց լուրջ ծախսերի կազմակերպել վճարումների ընդունում բնակչությանը մատուցված զանազան ծառայությունների դիմաց:

 

Ձեզ կտրամադրվի էլեկտրոնային «անձնական աշխատասենյակ»՝ հատուկ վեբ-ինտերֆեյս, որը թույլ կտա իրական ժամանակի ռեժիմում ստանալ վճարումների ընդունման Ձեր կետերի աշխատանքի վերաբերյալ հաշվետվություններ:

 

Եթե Ձեզ հետաքրքրեց վճարումների ընդունման արագ կազմակերպման հնարավորությունը, մենք կտրամադրենք լրացուցիչ նյութեր և կպատասխանենք բոլոր հարցերին:

 

Դարձե՛ք վճարումների ընդունման վստահելի համակարգի գործընկեր: