060 27 22 22

Հաճախ տրվող հարցեր

 

Ի՞նչ ծառայությունների դիմաց կարող եմ վճարել:

 

Telcell համակարգի միջոցով կարող եք վճարել ավելի քան 200 ծառայությունների դիմաց: Ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:

 

Telcell համակարգից օգտվելիս որքա՞ն միջնորդավճարներ են գանձվում:

 

Միջնորդավճարները սահմանվում են՝ մեր գործընկերների հետ համագործակցության պայմանավորվածությունների շրջանակներում: Ըստ այդմ՝ միջնորդավճարները տարբերակված են: Դրանց կարելի է ծանոթանալ այստեղ:

 

Որտե՞ղ են տեղադրված տերմինալները

 

Telcell տերմինալները տեղադրված են Երևանի և հանրապետության մարզերի ամենաբանուկ հատվածներում, հասարակական վայրերում.

առևտրային մեծ ցանցերի սրահներ,

շուկաների տարածքներ,

առևտրի կենտրոններ,

մթերային խանութներ,

Մետրոպոլիտեն,

խոշոր ընկերությունների և բանկերի գրասենյակներ,

բուհեր,

բժշկական հաստատություններ,

հանգստյան գոտիներ ու զվարճանքի վայրեր:

 

Telcell համակարգը գործում է նաև Արցախի Հանրապետությունում:

 

Տերմինալների տեղադրությունը հասանելի է այստեղ:

 

Տերմինալներն ի՞նչ վճարամիջոց են ընդունում և ինչպե՞ս:

 

Telcell տերմինալներով կարող եք վճարում կատարել մինչև 20 000 դրամը ներառյալ բոլոր թղթադրամներով և 100, 200, 500 մանրադրամներով:

 

Գումարը պետք է մուտքագրել ընդունիչի մեջ՝ հաջորդաբար (մեկ առ մեկ): Հարկ է սպասել՝ մինչև տերմինալի «Մուտքագրված գումար» դաշտում արտացոլվի Ձեր մուտքագրած գումարը, ապա նոր կատարել անհրաժեշտ մյուս գործողությունները:

 

Տերմինալներով վճարում կատարելիս մանրը վերադարձվու՞մ է:

 

Մեր տերմինալները մանրը չեն վերադարձնում, եթե Դուք մուտքագրել եք գումար, որը գերազանցում է Ձեր ընթացիկ պարտքը, ապա մնացորդը ավտոմատ կփոխանցվի հաջորդ ամսվա Ձեր վճարելիք գումարին՝ որպես կանխավճար: Իսկ եթե վճարումը կատարելիս մուտքագրել եք բջջային հեռախոսահամար, ապա մանրը համապատասխան գործող սակագնով կփոխանցվի Ձեր նշած հեռախոսահամարի հաշվին:

 

Վճարումից հետո տրամադրված անդորրագիրն արդյո՞ք համարվում է փաստաթուղթ:

 

Մեր տերմինալների տրամադրած անդորրագրերը կազմված են ՀՀ կենտրոնական բանկի սահմանած՝ վճարահաշվարկային գործառնությունների կատարման ժամանակ կիրառվող փաստաթղթերի վավերապայմանների համաձայն: Անդորրագրերը համարվում են վճարման փաստը հավաստող պաշտոնական փաստաթուղթ:

 

Վճարման անդորրագիրը բանկ/ՃՈ ներկայացնելու կարիք կա՞:

 

Վճարման փաստը հավաստելու համար անդորրագիրը բանկի մասնաճյուղ կամ Ճանապարհային ոստիկանություն ներկայացնելու հարկ չկա, եթե, իհարկե, լրացուցիչ անհրաժեշտություն չի առաջացել:

 

Եթե անդորրագիր չի տրվել կամ որևէ խնդիր է առաջացել, ու՞մ կարելի է դիմել:

 

Եթե Ձեր վճարումն ուշանում է, կամ տերմինալը Ձեզ անդորրագիր չի տվել, կամ առաջացել է որևէ այլ հարց՝ կապված տերմինալից օգտվելու հետ, հեռաձայնեք մեր զանգերի կենտրոն՝ (+374) 60 27 22 22 հեռախոսահամարով, և մենք կլուծենք տերմինալների միջոցով վճարումների հետ կապված Ձեր ցանկացած խնդիր:

 

Տերմինալներով վճարելիս ե՞րբ է հաշվանցվում մուտքագրված գումարը:

 

Telcell տերմինալներով կատարված վճարումների հաշվանցման ժամկետները տարբեր են՝ ըստ ծառայություն մատուցողների: Ըստ այդմ՝ գումարները փոխանցվում են մի քանի վայրկյանից մինչև 3 օր ժամկետում:

 

Հնարավո՞ր է հետևել վճարմանը:

 

Առայժմ դրա հնարավորությունը չկա: