060 27 22 22

Աշխատատեղեր

 

Ներկա պահին առկա են հետևյալ թափուր աշխատատեղերը.

 

Ցերեկային և երեկոյան օպերատորներ՝ կանչերի կենտրոնում

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Պատասխանում է ընկերության հաճախորդների և քաղաքացիների հեռախոսային զանգերին,

2. Տրամադրում է հաճախորդին անհրաժեշտ տեղեկատվություն,

3. Վերամուտքագրում է վճարումները,

4. Ուղղում է սխալ համարներին կատարած վճարումները,

5. Ամրագրում և գրանցում է հաճախորդների կողմից բարձրացված խնդիրները համապատասխան ծրագրերում,

6. Փոխանցում է գրանցված խնդիրները համապատասխան բաժին:

 

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝

 

1. բարձրագույն կրթություն,

2. աշխատանքային փորձ, առնվազն` 1 տարի,

3. հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն,

4. անգլերեն լեզվի լավ իմացությունը կդիտվի որպես առավելություն,

5. մտքերը գրագետ, հստակ արտահայտելու ունակություն,

6. հաղորդակցման ունակություններ,

7. պատասխանատվության զգացում:

 

ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը էլեկտրոնային հաղորդագրույթամբ [email protected] հասցեով: Խնդրում ենք թեմա (subject) դաշտում պարտադիր նշել պաշտոնը, որի համար դիմում եք: Ինքնակենսագրականը անհրաժեշտ է ուղարկել .pdf, .doc կամ .docx ֆորմատներով:

 

 

Իրավաբան

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Կազմել և մշակել պայմանագրեր, համաձայնագրեր և այլ իրավական բնույթ կրող փաստաթղթեր,

• Ապահովել գործատուի ներքին և անհատական իրավական ակտերի համապատասխանությունը ՀՀ օրենսդրությանը,

• Ներկայացնել առաջարկություններ գործատուին կազմակերպության գործունեությունը կանոնակարգող ներքին ընթացակարգեր սահմանելու ուղղությամբ,

• Կազմել հայցադիմումների, բողոքների, առարկությունների, պահանջների, ծանուցումների և այլ իրավական փաստաթղթերի նախագծեր

• ներկայացնել Ընկերության շահերը ՀՀ դատարաններում՝ հանդես գալով որպես հայցվորի և/կամ պատասխանողի ներկայացուցիչ,

• Դատական գործերի փաստաթղթային վարում, փաստաթղթաշրջանառության ապահովում,

• Ընկերությունը ներկայացնել պետական և ոչ պետական մարմիններում,

• Կատարել իրավական վերլուծություններ, տրամադրել իրավաբանական եզրակացություններ,

• Տրամադրել իրավական խորհրդատվություն,

• Կազմել և ղեկավարությանը ներկայացնել ծառայությունների վերաբերյալ հաշվետվություններ,

• Մասնակցել բաժնի այլ գործառույթների իրականացմանը,

• Կատարել ղեկավարների կողմից հանձնարարված այլ առաջադրանքներ:

 

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝

 

• Բարձրագույն իրավաբանական կրթություն,

• Առնվազն 2 տարվա մասնագիտական ստաժ,

• ՀՀ օրենսդրության իմացություն,

• Կորպորատիվ իրավունքի իմացություն

• Պայմանագրային իրավունքի իմացություն,

• Քաղաքացիական իրավունքի իմացություն,

• Աշխատանքային իրավունքի իմացություն,

• Միջազգային իրավունքի իմացություն,

• Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն (գրավոր և բանավոր),

• Համակարգչային գիտելիքներ (MS Ofice, Internet):

 

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ`

 

• գերազանց վերլուծական և ներկայացման հմտություններ,

• դիվանագիտական և բանակցային հմտություններ,

• կոնֆլիկտների կառավարման հմտություններ,

• խնդիրների լուծման և արագ որոշումներ կայացնելու հմտություններ,

• պլանավորման և կազմակերպչական հմտություններ,

• լինել համագործակցող/թիմակից:

 

ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը էլեկտրոնային հաղորդագրույթամբ [email protected] հասցեով: Խնդրում ենք թեմա (subject) դաշտում պարտադիր նշել պաշտոնը, որի համար դիմում եք: Ինքնակենսագրականը անհրաժեշտ է ուղարկել .pdf, .doc կամ .docx ֆորմատներով:

 

 

Գանձապահ-օպերատոր

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

• Ընդունել, հաշվառել, հանձնել և պահպանել դրամական միջոցները՝ պահպանելով դրանց պաշտպանությունն ապահովող կանոնները,

• գործառնական օրվա սկզբում և վերջում դրամապահոցի բացման և փակման գործընթացին մասնակցություն,

• դրամի, այլ արժույթների կանխիկի մուտքի և ելքի գործառնությունների կատարում,

• դրամարկղում առկա թղթադրամի ու մետաղադրամի տեսակավորման և փաթեթավորման իրականացում,

• կանխիկ դրամի մուտքի և ելքի փաստաթղթերը, դրամարկղային հաշվետվությունների կազմում,

• գործառնական օրվա ավարտին դրամարկղերում գտնվող կանխիկի վերահաշվարկ, փաթեթավորում և հանձնում դրամապահոց,

• Կազմել հնամաշ թղթադրամների ցանկ, ինչպես նաև համապատասխան փաստաթղթերը՝ դրանք նորով փոխարինելու և բանկի համապատասխան բաժին հանձնելու համար:

 

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝

 

• Բարձրագույն կրթություն,

• կանխիկ դրամի հետ աշխատելու առնվազն 1 տարվա փորձ,

• դրամարկղային գործառնությունների իրականացումը կարգավորող օրենսդրության իմացություն,

• համակարգչային գիտելիքներ,

• ՀԾ ծրագրի տիրապետում,

• փաստաթղթերի վարման և գրասենյակային գործավարության հիմունքների իմացություն:

 

ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ

  

Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը էլեկտրոնային հաղորդագրույթամբ [email protected] հասցեով: Խնդրում ենք թեմա (subject) դաշտում պարտադիր նշել պաշտոնը, որի համար դիմում եք: Ինքնակենսագրականը անհրաժեշտ է ուղարկել .pdf, .doc կամ .docx ֆորմատներով:

 

  

 

Telcell-ում աշխատանքի հավակնողները կարող են իրենց CV-ն (պարտադիր լուսանկարով) ուղարկել [email protected] էլ. hասցեին: Խնդրում ենք բեռնել դիմում-հայտը, լրացնել և ուղարկել նշված էլ. հասցեին: