060 27 22 22

Աշխատատեղեր

 

Telcell-ում աշխատանքի հավակնողները կարող են իրենց CV-ն (պարտադիր լուսանկարով) ուղարկել [email protected] էլ. hասցեին: Խնդրում ենք բեռնել դիմում-հայտը, լրացնել և ուղարկել նշված էլ. հասցեին

 

Ներկա պահին առկա են հետևյալ թափուր աշխատատեղերը.

 

Տեխնիկական աջակցության թիմի ղեկավար

 

Աշխատանքի վայր՝ Երևան

 

Աշխատանքի նկարագիր՝Թել-ՍելՓԲԸ տեխնիկական աջակցության թիմի աշխատանքի կառավարում

 

Պարտականություներ.

  • տեխնիկական աջակցության թիմի առաջնորդում, ուսուցանում, ծանոթացում սահմանված նոր ընթացակարգերին, քաղաքականությանն ու նպատակներին,
  • անձնակազմի պլանային ստուգումների իրականացում,
  • օժանդակում բիզնեսի կառավարման և զարգացման ծրագրերի, առանցքային հաշիվների կառավարման ծրագրերի մշակմանն ու իրականացմանը
  • 7 տեխնիկական մասնագետներից բաղկացած՝ Մոնիթորինգի և տեխնիկական աջակցության բաժնի ամենօրյա աշխատանքի վերահսկում,
  • հերթերի մշտադիտարկում և ամենօրյա առաջադրանքների կատարմանն աջակցում, որակի վերահսկում՝ ընթացակարգերը բարելավելու համար սխալների նվազեցման նպատակով,
  • հաճախորդին կողմնորոշված որակյալ, ժամանակին և արդյունավետ ծառայությունների մշակումն ապահովող ընթացակարգերի պատրաստում, առաջարկում և իրականացում
  • հաճախորդների բարձացրած խնդիրների կարգավորում,
  • կատարվող աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունների պատրաստում և ներկայացում,
  • նոր աշխատակիցներին ուսուցանում,
  • սովորելու, առաջ ընթանալու, ընկերության զարգացման վրա կենտրոնանալու հակվածություն և խանդավառություն:

 

Պահանջվող որակավորումներ.

  • բարձրագույն կրթություն համակարգչային գիտության կամ հարակից բնագավառում,
  • տեխնիկական աջակցության կառավարչի, ՏՏ տեխաջակցման մասնագետի կամ նմանատիպ այլ աշխատանքային փորձը՝ մրցակցային առավելություն,
  • Windows փաթեթի գործիքներով աշխատելու գործնական հմտություններ,
  • համակարգչային համակարգերի, բջջային սարքերի և տեխնիկական այլ արտադրանքի լավ իմացություն,
  • տեխնիկական հիմնական խնդիրների ախտորոշման և լուծման ունակություն,
  • հեռահար կառավարման ծրագրերի և տեխաջակցության ծրագրային ապահովման (օրինակ՝ Zendesk) տեղեկացվածություն,
  • տեխնիկական միջավայրում խնդիրների վերլուծության և լուծման ստուգված հմտություններ,
  • խնդիրներ լուծելու և հաղորդակցման գերազանց հմտություններ,
  • քայլ առ քայլ տեխաջակցություն տրամադրելու ունակություն՝ և՛ գրավոր, և՛ բանավոր,
  • անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն:

 

Աշխատավարձ՝ մրցունակ, հիմնված փորձի և հմտությունների վրա

 

Դիմելու վերջնաժամկետ՝ 01 դեկտեմբեր 2018

 

Նախագծերի ղեկավար

 

Աշխատանքի վայր՝ Երևան

 

Աշխատանքի նկարագիր՝Թել-Սելընկերության ընթացիկ նախագծերի համակարգում

 

Պարտականություներ.

  • պատասխանատվություն՝ նախագծերի փաստաթղթավորման համար,
  • նախագծային պլանների մշակում,
  • պայմանների համաձայնեցում,
  • նախագծերի բաղդատում և թիմային կատարողների միջև բաշխում,
  • աշխատանքային միջավայրի ձևավորում և պահանջվող ռեսուրսների սահմանում՝ դրանց բաշխելով թիմի անդամների միջև,
  • թիմում աշխատանքային գործընթացի կարգավորում (նախագծում, մշակում, փորձարկում, պահանջների հետ աշխատանք),
  • առաջադրանքների առաջնահերթության որոշում,
  • թիմի աշխատանքի կազմակերպում՝ անհրաժեշտ առաջադրանքի շուրջ,
  • նախագծի կարգավիճակի, առաջադրանքների կատարման ընթացի վերահսկում,
  • առաջադրանքների առաջնահերթության պահպանման վերահսկում,
  • առաջադրանքների կատարման ժամկետների վերահսկում,
  • պատվիրատուի հետ հաղորդակցում, նրա ակնկալիքների կառավարում,
  • պատվիրատուին հաշվետվությունների տրամադրում՝ առաջադրանքների կատարման գործընթացի, ընդհանուր նախագծի ընթացքի մասին,
  • պատրաստի լուծումների, դեմոտարբերակների, նախատիպերի ներկայացում պատվիրատուին:

 

Պահանջվող որակավորումներ.

  • աշխատանքային փորձ նախագծերի կառավարման բնագավառում,
  • նախագծերի կառավարման տեսական և գործնական գիտելիք,
  • նախագծերի կառավարման ծրագրային գործիքի տիրապետում,
  • կազմակերպչական լուրջ հմտություններ, այդ թվում՝ մանրուքներին ուշադրություն դարձնելու և տարբեր առաջադրանքներ միաժամանակ կատարելու ունակություն,
  • գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություն,
  • անգլերենի և ռուսերենի գերազանց տիրապետում,
  • Microsoft Office ծրագրային փաթեթի խոր իմացություն:

 

Աշխատավարձ՝  մրցակցային, հիմնված փորձի և հմտությունների վրա

 

Դիմելու վերջնաժամկետ՝ 01 դեկտեմբեր 2018

 

 Իրավաբանական բաժնի ղեկավար 

 

Աշխատանքի վայր՝ Երևան

 

Աշխատանքի նկարագիր՝ Թել-Սել ընկերության իրավաբանական բաժնի ողջ աշխատանքի պատշաճ իրականացման հմուտ ղեկավարում

 

Պարտականություներ.

  • իրավաբանական բաժնի աշխատանքների համակարգում,
  • ՀՀ օրենսդրությանը համապատասխան՝ ընկերության իրավական փաստաթղթերի մշակման ապահովում,պատասխանատվություն՝ նախագծերի փաստաթղթավորման համար,
  • մասնակցություն ընկերությունում ծագած իրավական բնույթի հարցերի վերաբերյալ եզրակացությունների նախապատրաստման, նորմատիվ իրավական ակտերի նախագծման, ընկերության գործունեության կատարելագործման առաջարկների մշակմանը,
  • ընկերության կառուցվածքային ստորաբաժանումներին իրավական խորհրդատվություն՝ տարբեր բնույթի իրավական փաստաթղթերի ձևակերպման ուղղությամբ,
  • ընկերության գործունեության հետ կապված կազմակերպաիրավական և իրավական այլ  հարցերի շուրջ ստորաբաժանումների աշխատակիցներին իրազեկում, պաշտոնատար անձանց ծանոթացում նրանց գործունեությանն առնչվող նորմատիվ-իրավական ակտերին, եզրակացությունների կազմում, փաստաթղթերի ձևակերպմանն աջակցություն,
  • իրավական վերլուծությունների, իրավաբանական եզրակացությունների ապահովում, 
  • հանդես գալ որպես ընկերության ներկայացուցիչ պետական և ոչ պետական մարմիններում,
  • ծառայությունների վերաբերյալ հաշվետվությունների ներկայացում տնօրինությանը:

 

Պահանջվող որակավորումներ.

  • բարձրագույն իրավաբանական կրթություն,
  • առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքի փորձ,
  • ֆինանսական կազմակերպություններում աշխատանքային փորձ,
  • ՀՀ քաղաքացիական և քաղաքացիական դատավարության օրենսդրության, ՀՀ ԿԲ կանոնակարգերի, վճարահաշվարկային կազմակերպությանը վերաբերող նորմատիվ իրավական ակտերի իմացություն,
  • կորպորատիվ, քրեական, աահմանադրական, քաղաքացիական, աշխատանքային, միջազգային իրավունքների իմացություն,
  • հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն (գրավոր և բանավոր),
  • համակարգչի վարժ տիրապետում (MS office, internet):

 

Մասնագիտական հմտություններ. 

  • վերլուծական և ներկայացման գերազանց հմտություններ,
  • դիվանագիտական և բանակցային հմտություններ,
  • կոնֆլիկտների կառավարման հմտություններ,
  • խնդիրների լուծման և արագ որոշումներ կայացնելու հմտություններ,
  • պլանավորման և կազմակերպչական հմտություններ,
  • համագործակցող/թիմակից,

 

Աշխատավարձ՝  բանակցային

 

Դիմելու վերջնաժամկետ՝ 24 նոյեմբեր 2018

 

Տերմինալների տեխնիկ - ինկասատոր

 

Աշխատանքի վայր՝ Գյումրի

 

Աշխատանքի նկարագիր՝ Թել-Սել ընկերության տերմինալների տեխնիկական պասարկում և անվտանգության ապահովում

 

Պարտականություներ.

  • կանխիկ դրամի հավաքագրում,
  • տերմինալների զննություն,
  • տեխնիկական մասերի աշխատանքի ստուգում,
  • անսարք մասերի փոխարինում նորով,
  • անսարք մասերի վերանորոգում,
  • տերմինալների մոնտաժում և ապամոնտաժում: 

 

Պահանջվող որակավորումներ.

  • տեխնիկական բարձրագույն կրթություն,
  • տեխնիկական սարքավորումների հետ աշխատանքի առնվազն 2 տարվա փորձ,
  • Windows փաթեթի իմացություն,
  • համակարգչի և հարակից սարքավորումների տեղադրում և կարգավորում,
  • օտար լեզուների իմացությունը՝ մրցակցային առավելություն,

 

 Անձնական հատկանիշներ.

  • պատասխանատու, պարտաճանաչ, կազմակերպված, ճշտապահ, ազնիվ, հավասարակշիռ: 

 

Պարտադիր պայման.

  • Ավտոմեքենայի և վարորդական իրավունքի առկայություն (B կարգի):

 

Դիմելու վերջնաժամկետ՝ 30 նոյեմբեր 2018