060 272222
Փետրվար 20, 2017

Telcell-ը և Beeline-ը համաձայնության եկան

 

Վերականգնվել է Beeline կապի ծառայությունների դիմաց վճարումների ընդունումը Telcell վճարային տերմինալներով` առայժմ գործող պայմաններով:

 

Մեկ անգամ ևս հայցում ենք սպառողների ներողամտությունը` պատճառված անհարմարության համար:

 

Միաժամանակ հայտնում ենք, որ «ԱրմենՏել» ընկերության հետ բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` մարտի 1-ից Beeline-ի ծառայությունների համար մինչև 999 դրամ վճարումները կընդունվեն 35 դրամ միջնորդավճարով, 1000 և ավելի դրամ վճարումները՝ առանց միջնորդավճարի:

 

«Մեր նպատակը անփոփոխ է` վճարումների մատչելիության և սպառողների հարմարավետության ապահովումը: Մենք ստանձնեցինք հավելյալ պարտավորություններ՝ հաճախորդների սպասարկման մակարդակի և մեր գործընկերների հետ համագործակցության կայունության պահպանման նկատառումով: Էլեկտրոնային վճարումների հայաստանյան շուկայի զարգացման ներկա փուլում հատկապես անհրաժեշտ է սպառողների վստահության անսասանությունը, ինչին էլ ուղղված է «Թել-Սելի» քաղաքականությունը»,- ասել է Telcell ընկերության գլխավոր տնօրեն Արամ Ազատյանը:

 

«Beeline-ի յուրաքանչյուր աշխատակից յուրաքանչյուր օր եւ յուրաքանչյուր ժամ աշխատում է մեր բաժանորդների համար` նպատակ ունենալով մեր կողմից մատուցվող ծառայությունները դարձնել հնարավորինս պարզ ու հարմար եւ ցուցաբերել անհատական մոտեցում յուրաքանչյուր բաժանորդին։ Այսօր դեռեւս կան հարցեր, որոնք ունեն բարելավման կարիք, սակայն մենք շարունակաբար աշխատում ենք այդ ուղղությամբ եւ կշարունակենք աշխատել այնքան ժամանակ, մինչեւ կդառնանք ամենահաճախորդամետ օպերատորը շուկայում»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

 

 

Բոլոր նորությունները
//