060 272222
Մարտ 23, 2017

Սուպերմարքեթներում Telcell մասնաճյուղերը՝ շուրջօրյա

«Թել-Սել» ընկերությունը, ընդառաջելով հաճախորդների ցանկությանը և առաջնորդվելով «առաջնայինը սպառողի հարմարավետությունն է» կարգախոսով, անընդմեջ ռեժիմ է սահմանել սուպերմարքեթներում տեղակայված Telcell մասնաճյուղերում:

 

Այսուհետ «Երևան սիթի» սուպերմարքեթների ցանցում և «Կայզեր» սուպերմարքեթի Աջափնյակի մասնաճյուղերում գործող Telcell սպասարկման կետերը գործելու են 24-ժամյա ռեժիմով:

 

Telcell մասնաճյուղերում հնարավոր է կատարել և ստանալ դրամական փոխանցումներ՝ Telcell Transfer, Unistream, Convers Transfer և Aneliq համակարգերով, ինչպես նաև կատարել վճարումներ տարատեսակ ծառայությունների օգտին: Telcell-ի բարեհամբույր աշխատակիցները կաջակցեն Ձեզ ծառայություններից օգտվելու հետ կապված հարցերում:

 

«Մենք ձգտում ենք մեր հաճախորդներին ապահովել վճարումներ կատարելու գործընթացի ազատ ընտրության հնարավորություն: Այդ նկատառումով էլ մեր մասնաճյուղերի գործունեությունը ժամային առումով համապատասխանեցրել ենք վճարային տերմինալներին: Մասնաճյուղերում վճարել նախընտրողները այսուհետ նույնպես կարող են իրենց հարմար ցանկացած պահի օգտվել այս հնարավորությունից: Մեր խնդիրն է վճարումը վերածել հնարավորինս պարզ ու մատչելի գործողության՝ տրամադրելով մեր թիմի մասնագետների 24-ժամյա աջակցություն: Telcell-ը Ձեզ հետ է և Ձեզ համար»,- վստահեցում է «Թել-Սել» ՓԲԸ մարքեթինգի և արտադրանքի մշակման բաժնի ղեկավար Ռուբեն Սաղոյանը:

 

 

Բոլոր նորությունները
//