Վեցերորդ վիճակահանությունը կայացավ

Ավարտվեց «Հաջողակ վճարողի» ևս մեկ խաղաշրջան: Օգոստոսի 18-ին կայացած վեցերորդ վիճակահանությանը խաղարկվեցին հուլիսի 1-ից մինչև 15-ը ներառյալ վճարումների արդյունքում ձևավորված տոմսերը:

 

Վիճակահանությանը մասնակցած մեր 570 636 վճարողներից (1 054 424 տոմս) 100-ը շահեց բջջային հեռախոսահամարի 1000-ական դրամ լիցքավորում:

 

«Երևան սիթի» սուպերմարքեթների ցանցում տեղադրված Telcell տերմինալներով վճարողներից 10-ը մեր գործընկերոջից ստացան 10 000-ական դրամի 10 նվեր քարտեր:

 

Ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար իրենց տուգանքները Telcell տերմինալներով վճարողներից 10-ն էլ Telcell-ից ստացան 20 լիտր բենզինի կտրոններ:

 

Օրվա հերոսը` վեցերորդ iPhone 7 շահողի անձը դեռևս հայտնի չէ: Մենք գիտենք նրա հեռախոսահամարը, որը մուտքագրելով` վճարում է կատարել մեր տերմինալներով: Դեռևս չենք կարողացել կապվել նրա հետ: Դե՜, օգոստոս է, հանգստյան օրեր, ու նա հավանաբար հանրապետությունում չէ և չգիտի էլ, որ ՀԱՋՈՂԱԿ ՎՃԱՐՈՂ է դարձել:

 

Telcell-ը, հավատարիմ իր բաց ու թափանցիկ գործելաոճին, վեցերորդ iPhone 7 շահողի անձը պարզելուց հետո անմիջապես կտեղեկացնի: Հետևեք նաև մեր ֆեյսբուքյան էջին:

 

Շնորհավորում ենք բոլոր հաղթողներին:

 

Հաջորդ խաղաշրջանների շահումները սպասում են իրենց ՀԱՋՈՂԱԿՆԵՐԻՆ:

 

Հաճախ վճարեք, որ մեծացնեք ավտոմեքենա շահելու հնարավորությունը: Չմոռանաք նաև, որ դրա համար անհրաժեշտ է գրանցվել մեր կայքում: