Կհանդիպենք սեպտեմբերի 5-ին` յոթերորդ վիճակահանությանը

Սեպտեմբերի 5-ին կամփոփենք «Հաջողակ վճարողի» յոթերորդ խաղաշրջանի արդյունքները` ավանդական դարձած ուղիղ հեռարձակմամբ անցկացվող վիճակահանությամբ:

Այս խաղաշրջանին մասնակցում են օգոստոսի 16-ի ժամը 00:00:00-ից մինչև օգոստոսի 31-ը ժամը 23:59:59-ը կատարված վճարումների արդյունքում ձևավորված տոմսերը:

Մեր հանդիպման ժամն ու վայրը նույնն են` 19:30-ին Telcell-ի պաշտոնական կայքում, ֆեյսբուքյան էջում և Youtube-ում:

Գրանցեք Ձեր Անձնական էջը մեր կայքում և ակտիվացրեք մայիսի 15-ից Ձեր ձեռք բերած ավտոմեքենայի տոմսերը, որպեսզի մասնակցեք դեկտեմբերի 26-ին կայանալիք ավտոմեքենայի խաղարկությանը:

Որքան շատ վճարումներ կատարեք, այնքան շատ տոմսեր կստանաք` մեծացնելով Ձեր հաղթելու հավանականությունը: