Հայտնի են ութերորդ վիճակահանության հաղթողները

Սեպտեմբերի 19-ին ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց «Հաջողակ վճարողի» հերթական՝ ութերորդ վիճակահանությունը: Խաղարկությանը մասնակցեցին սեպտեմբերի 1-ից մինչև 15-ը ներառյալ Telcell տերմինալներով կատարված վճարումների արդյունքում ձևավորված տոմսերը:

 

Վիճակահանությանը Հիմնական կատեգորիայում մասնակցեցին մեր 574 434 վճարողները՝ իրենց 1 060 487 տոմսերով: Նրանցից 100-ը շահեց բջջային հեռախոսահամարի 1000-ական դրամ լիցքավորում:

 

«Երևան սիթի» կատեգորիայի խաղարկությանը մասնակցեցին համանուն սուպերմարքեթների ցանցում տեղադրված Telcell տերմինալներով 60 244 վճարողների 82 354 տոմսերը: Նրանցից 10-ը մեր գործընկերոջից ստացան 10 000-ական դրամի նվեր քարտեր:

 

Կայացավ նաև «Ճանապարհային ոստիկանություն» կատեգորիայի խաղարկությունը, և ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար իրենց տուգանքները Telcell տերմինալներով վճարող մեր 6975 հաճախորդներից (10 634 տոմս) 10-ը Telcell-ից ստացան 20 լիտր բենզինի կտրոններ:

 

Ինչպեսև խոստացել էինք՝ խաղարկվեցին նոր շահումներ: Բանկերին և վարկային կազմակերպություններին իրենց վճարումները Telcell տերմինալներով կատարող մեր 22 333 հաճախորդների միջև (30 569 տոմս) խաղարվեց 10 հատ Nokia 3310 հեռախոս: Իսկ «Իմ Telcell էջը» ծառայությունից օգտվող մեր 2006 հաճախորդներից (9235) 10-ը շահեցին միկրոալիքային վառարան:

 

Ութերորդ iPhone 7-ը շահեց Իրինա Ղազարյանը Երևանից:

 

Շնորհավորում ենք բոլոր հաղթողներին:

 

Հաջորդ խաղաշրջանների շահումները սպասում են ՆՈՐ ՀԱՋՈՂԱԿՆԵՐԻՆ:

 

Հաճախ վճարեք, և շահելու ավելի մեծ հնարավորություն կունենաք: Իսկ ավտոմեքենայի խաղարկությանը մասնակցելու, նաև Ձեր տոմսերին հետևելու համար գրանցվեք մեր կայքում: