060 272222
Հոկտեմբեր 10, 2016

Telcell-ը Թեհրանում մասնակցեց Armenia Expo-ին

 

Հոկտեմբերի 5-8-ը Թեհրանի ցուցահանդեսների միջազգային համալիրում անցկացվեց «Հայաստան Էքսպո 2016» հայկական ապրանքների և ծառայությունների ցուցահանդեսը:

 

Առաջին անգամ հայաստանյան ավելի քան 100 ընկերություններ Թեհրանում ներկայացրին ապրանքների ու ծառայությունների լայն տեսականի: Ցուցահանդեսին ներկայացված էին ՀՀ տնտեսության տարբեր ոլորտներ՝ ֆինանսական համակարգ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, արդյունաբերություն, գյուղատնտեսական մթերքի վերամշակում և սննդի արտադրություն, զբոսաշրջություն, ապահովագրություն, ոսկերչություն և ադամանդագործություն, շինարարություն և շինանյութերի արտադրություն, տրանսպորտ ու լոգիստիկա և այլն:

 

Armenia Expo 2016-ում ՀՀ ֆինանսական շուկան, բանկերի և ապահովագրական ընկերությունների հետ միասին, ներկայացնում էր նաև «Թել-Սել» ընկերությունն իր Telcell բրենդով` որպես վճարահաշվարկային համակարգ:

 

Ցուցահանդեսին մասնակցության նպատակը ոչ միայն հայաստանյան ֆինանսական շուկայի նվաճումներն ու ներուժը ներկայացնելն էր, այլև գործընկերային նոր կապերի հաստատումն ու հետագա ընդլայնումը: Այս առումով Telcell-ի թիրախը և՛ ֆիզիկական անձինք են, և՛ կորպորատիվ հատվածը: Մանավանդ որ՝ Իրանում արեւմտյան պատժամիջոցների վերացումից հետո մեծ հետաքրքրություն կա ՀՀ ֆինանսական պրոդուկտների նկատմամբ, այդ թվում` իրանա-հայկական դրամական հոսքերը սպասարկելու նպատակով:

 

 

Բոլոր նորությունները
//