060 272222
Հոկտեմբեր 06, 2016

«ՎՏԲ-Հայաստան Բանկի» նոր պրոդուկտը հասանելի է Telcell տերմինալներով

 

«ՎՏԲ-Հայաստան Բանկը» ֆիզիկական անձանց համար գործարկել է նոր տեսակի ժամկետային ավանդ՝ «Հարմարավետ»: Նոր պրոդուկտի շնորհիվ բանկի հաճախորդները կարող են դյուրությամբ և հարմարավետ կուտակել միջոցներ, դրանք ցանկացած պահի համալրել կամ ելքագրել՝ առանց կուտակված տոկոսների կորստի:

 

Ավանդը ներդրվում է դրամով, դոլլարով, եվրոյով և ռուբլով: Ավանդի առավելագույն տոկոսադրույքը 7.5% է՝ դրամի համար: Ավանդի նվազագույն գումարը 100 000 դրամ է (300 դոլլար/եվրո, 10 000 ռուբլի):

 

Ավանդի համալրման համար պարտադիր չէ այցելել բանկ: Նոր պրոդուկտը հասանելի է Telcell համակարգի ավելի քան 1300 տերմինալներով՝ ժամանակի 24/7 ռեժիմում:

 

 

Բոլոր նորությունները
//