060 272222
Հունիս 08, 2016

«Պրոմեթեյ Բանկը» միացավ Telcell համակարգին

 

«Պրոմեթեյ Բանկի» հաճախորդներն այսուհետ կկարողանան օրվա ցանկացած ժամի համալրել իրենց քարտային և բանկային հաշիվներն ու վարկերը մարել Telcell վճարային համակարգի տերմինալների միջոցով:

 

Անգամ ոչ աշխատանքային ժամերին (մինչև ժամը 23:59) վարկառուների և քարտապանների՝ տերմինալներով կատարած գործարքները կընդունվեն տվյալ աշխատանքային օրը:

 

Մեկ գործարքի նվազագույն գումարը 400 դրամ է, առավելագույնը՝ 100 հազ. դրամ: Յուրաքանչյուր գործարքի դիմաց գանձվում է 300 դրամ միջնորդավճար:

 

Կատարելով վճարումներ տերմինալների միջոցով՝ հաճախորդները կտնտեսեն բանկ այցելելու և գործարք կատարելու համար պահանջվող ժամանակն ու ճանապարհածախսը:

 

 

Բոլոր նորությունները
//