060 272222
Փետրվար 19, 2016

Telcell-ը ստացավ էլեկտրոնային փող թողարկելու թույլտվություն

 

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի այսօրվա՝ փետրվարի 19-ի որոշմամբ՝ «Թել-Սել» ՓԲԸ վճարահաշվարկային կազմակերպությանը տրամադրվել է էլեկտրոնային փող թողարկելու թույլտվություն:

 

«Թել-Սել» ՓԲԸ բիզնեսի զարգացման վարչության պետ Արթուր Խաչատուրյանի խոսքով՝ «Այս տարի Telcell պատրաստվում է իր հիմնական՝ տերմինալային ուղղությունից զատ, հանդես գալ երկու նոր՝ դրամական արագ փոխանցումների համակարգի (Telcell transfer) եւ էլեկտրոնային փողի ներդրման ուղղությամբ: Սկզբնական փուլում պրոդուկտը կգործարկվի էլեկտրոնային դրամապանակի վեբ և բջջային հավելվածի տեսքով, իսկ հետագայում նախատեսում ենք ընդլայնել և շուկայում տրամադրել ավելի հետաքրքիր նորույթներ: Բուն պրոդուկտի մեկնարկը նախատեսված է ավելի ուշ»:

 

 

Բոլոր նորությունները
//