XIV խաղաշրջան

Դեկտեմբերի 26-ին տեղի ունեցավ «Հաջողակ վճարողի» վերջին՝ 14-րդ խաղաշրջանի վիճակահանությունը, որի արդյունքում 2 հատ iPhone 7 շահեցին հետևյալ համարներով տոմսերը՝ 530968585564 և 700131492197:

Անցկացվեց նաև երկրորդ Սուպերխաղարկությունը, որի ընթացքում պատահականության սկզբունքով դուրս բերված խաղաքարերի թվանշաններով կազմվեց շահող տոմսի համարը, այն է՝ 0343338: Երկրորդ Սուպերհաջողակ վճարողը Գեղամ Խաչատրյանն է Մխչյան գյուղից:

Ընդհանուր առմամբ` ավտոմեքենայի խաղարկությանը մասնակցեց 94 389 վճարող` 399 763 տոմսերով:

Telcell-ը շնորհավորում է բոլոր շահողներին: