060 272222
Ապրիլ 01, 2021

Կանխիկացրու գումար Telcell Wallet-ից Evocabank-ի բանկոմատներով

 

Այսուհետ Telcell Wallet-ի օգտատերերը հնարավորություն ունեն իրենց էլեկտրոնային դրամապանակի հաշվից գումար կանխիկացնել Evocabank-ի ցանկացած բանկոմատից՝ 24/7 ռեժիմով և 0% միջնորդավճարով: 

 

Պարզապես անհրաժեշտ է Telcell Wallet-ում սեղմել «Ելքագրել» կոճակը, ընտրել «Կանխիկացում Evocabank բանկոմատից» տարբերակը և մուտքագրել գումարի չափը: Այնուհետ Evocabank-ի բանկոմատում պետք է սեղմել «Կատարել գործարք» կոճակը, ընտրել Telcell Wallet, մուտքագրել դրամապանակի նույնականացուցիչը՝ բջջային համարը, և SMS-ով ստացած ծածկագիրը: Ելքագրման օրական սահմանաչափն է՝ 1000 – 399 000 դրամ: 

 

«Եվս մեկ նոր նախագիծ, որը Telcell-ի օգտատերերին թույլ կտա հեշտ և հարմար գումար կանխիկացնել Evocabank-ի բանկոմատներից՝ առանց որևէ միջնորդավճարի: Ի դեպ՝ մեր բանկոմատների ցանցը պարբերաբար ընդլայնվում է, իսկ բանկոմատները դառնում են ավելի ֆունկցիոնալ: Հուսով եմ՝ այս նախագծով  սկիզբ կդնենք Evocabank-ի և Telcell-ի առավել ակտիվ համագործակցությանը»,- նշել է Էվոկաբանկի Թվային բիզնեսի վարչության պետ Ռուբեն Սաղոյանը։

 

«Evocabank-ի հետ մեր համագործակցությամբ նորովի ընդլայնում ենք Telcell Wallet-ի ֆինանսական ծառայությունները՝ մեր օգտատերերին հնարավորություն տալով գումար կանխիկացել ցանկացած օր ու ժամի Երևանում և ՀՀ մարզերում բանկի այս պահին գործող 55 բանկոմատներից: Առաջիկայում հանդես կգանք ծրագրային նոր լուծումներով՝ գերնպատակ ունենալով մեր օգտատերերին ապահովել Telcell Wallet-ի բոլոր առավելություններից օգտվելու առավելագույն հարմարավետություն»,- ասել է «Թել-Սել» ընկերության ՏՏ տնօրեն Իրինա Գասպարյանը:

Բոլոր նորությունները
//