060 272222
Հուլիս 16, 2019

Telcell-ը գործարկում է Scan and Pay ժամանակակից անկանխիկ վճարման գործիքը

 

Telcell ընկերությունը ներդրել է QR տեխնոլոգիայի վրա հիմնված վճարային նոր՝ Scan and Pay ծառայությունը: Ժամանակակից նոր տեխնոլոգիան թույլ է տալիս կատարած գնումների համար վճարել անկանխիկ, հենց սմարթֆոնից՝ Telcell Wallet էլեկտրոնային դրամապանակի միջոցով: Անհրաժեշտ է միայն վճարման կետում տեղադրված սկաներով սկանավորել էլ. դրամապանակի QR կոդը և հաստատել վճարումը:

 

Telcell-ի էլեկտրոնային դրամապանակի Scan and Pay գործիքն արդեն հասանելի է «ՍԱՍ» սուպերմարքեթների ցանցում: Այսուհետ Telcell-ը թե՛ ապահովում է գնումների համար ամենապարզ, արագ ու հարմար եղանակը, թե՛ հնարավորություն ընձեռում՝ SAS կուտակային քարտը կցել Telcell Wallet-ին և էլեկտրոնային դրամապանակով վճարելիս միավորներ կուտակել քարտին, հետևել հաշվեկշռին, նաև վճարել SAS քարտից, առցանց ստեղծել SAS քարտ ու «կիսվել» քարտով` հեռախոսի կոնտակտների միջոցով:

 

«Անկանխիկ վճարման Scan and Pay նոր գործիքի ներդրումը մեր 12-ամյա գործունեության հիմնանպատակի իրագործման շարունակությունն է: Մեր թիմի նպատակն է զարգացնել վճարային շուկան՝ հաճախորդներին հնարավորություն տալով օգտվել ամենաարդիական, հարմարավետ և ապահով վճարային գործիքներից: Շուկայի իրավիճակի վերլուծությունը ցույց է տալիս, որ մեր հայրենակիցները պատրաստ են վճարման նորարարական մեթոդների: Մարդկանց գրավում են նոր տեխնոլոգիաների հարմարավետությունը, հուսալիությունն ու անվտանգությունը: Scan and Pay-ը անկանխիկ վճարման ամենաարագ ու հարմար եղանակներից է»,- նշում է Telcell ընկերության գլխավոր տնօրեն Արամ Ազատյանը:

 

Scan and Pay անկանխիկ վճարման համակարգը հարմար է նաև վճարումն ընդունողի համար (խանութ, սրճարան, ռեստորան և այլ ծառայություններ մատուցող ընկերություններ),  քանի որ այն ներդրվում է ընդհանուր հաշվապահական համակարգում:

 

 

Բոլոր նորությունները
//