«Թել-Սել» ընկերությունը, հավատարիմ մնալով տերմինալներով վճարումների կատարման գործընթացը էլ ավելի մատչելի դարձնելու իր սկզբունքին, առաջարկում է «Իմ Telcell էջը» ծառայությունը: Այն մեր հաճախորդներին հնարավորություն է տալիս մուտքագրելով բջջային հեռախոսահամարը՝ գրանցել իրենց անձնական էջը Telcell համակարգում, ստեղծել ու պահպանել վճարումների (կոմունալ և այլ ծառայություններ) խումբ և կատարել պարբերական խմբային վճարումներ ընկերության ցանցին միացված՝ վճարումների ընդունման ավելի քան 1800 տերմինալների միջոցով:
Ծառայության հիմնական նպատակն է մեր հաճախորդների համար ապահովել վճարումների տվյալների մշտական հասանելիություն և վճարման գործընթացի հարմարավետություն։
Հաճախորդների անձնական տվյալների անվտանգությունն ապահովելու նպատակով մուտքի ժամանակ հաճախորդին SMS հաղորդագրությամբ ուղարկվում է ծածկագիր, որի միջոցով հաճախորդը մուտք է գործում անձնական էջ։
Ծառայությունից օգտվելիս գործում են տերմինալային վճարումների համար արդեն սահմանված միջնորդավճարները, և լրացուցիչ որևէ միջնորդավճար չի գանձվում։
«Իմ Telcell էջը» ծառայության օգտատերերին յուրաքանչյուր ամիս ուղարկվում է նաև իրենց անձնական էջում առկա կոմունալ ծառայությունների պարտքերի մասին SMS հաղորդագրություն։
«Իմ Telcell էջը» ծառայությունը Հայաստանի տերմինալային վճարումների շուկայում սահմանում է հաճախորդների սպասարկման մատչելիության և հասանելիության նոր չափանիշներ։
Միասին խնայենք Ձեր ժամանակն ու էներգիան: