Ի՞նչ ծառայությունների դիմաց կարող եմ վճարել:
Telcell համակարգի միջոցով կարող եք վճարել ավելի քան 450 ծառայությունների դիմաց: Ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:
Telcell համակարգից օգտվելիս որքա՞ն միջնորդավճարներ են գանձվում:
Միջնորդավճարները սահմանվում են՝ մեր գործընկերների հետ համագործակցության պայմանավորվածությունների շրջանակներում: Ըստ այդմ՝ միջնորդավճարները տարբերակված են: Դրանց կարելի է ծանոթանալ այստեղ:
Որտե՞ղ են տեղադրված տերմինալները
Telcell տերմինալները տեղադրված են Երևանի և հանրապետության մարզերի ամենաբանուկ հատվածներում, հասարակական վայրերում.
• առևտրային մեծ ցանցերի սրահներ,
• շուկաների տարածքներ,
• առևտրի կենտրոններ,
• մթերային խանութներ,
• Մետրոպոլիտեն,
• խոշոր ընկերությունների և բանկերի գրասենյակներ,
• բուհեր,
• բժշկական հաստատություններ,
• հանգստյան գոտիներ ու զվարճանքի վայրեր:
Telcell համակարգը գործում է նաև Արցախի Հանրապետությունում:
Տերմինալների տեղադրությունը հասանելի է այստեղ:
Տերմինալներն ի՞նչ վճարամիջոց են ընդունում և ինչպե՞ս:
Telcell տերմինալներով կարող եք վճարում կատարել մինչև 50 000 դրամը ներառյալ բոլոր թղթադրամներով և 100, 200, 500 մանրադրամներով:
Գումարը պետք է մուտքագրել ընդունիչի մեջ՝ հաջորդաբար (մեկ առ մեկ): Հարկ է սպասել՝ մինչև տերմինալի «Մուտքագրված գումար» դաշտում արտացոլվի Ձեր մուտքագրած գումարը, ապա նոր կատարել անհրաժեշտ մյուս գործողությունները:
Տերմինալներով վճարում կատարելիս մանրը վերադարձվու՞մ է:
Մեր տերմինալները մանրը չեն վերադարձնում, եթե Դուք մուտքագրել եք գումար, որը գերազանցում է Ձեր ընթացիկ պարտքը, ապա մնացորդը ավտոմատ կփոխանցվի հաջորդ ամսվա Ձեր վճարելիք գումարին՝ որպես կանխավճար: Իսկ եթե վճարումը կատարելիս մուտքագրել եք բջջային հեռախոսահամար, ապա մանրը համապատասխան գործող սակագնով կփոխանցվի Ձեր մուտքագրած հեռախոսահամարի հաշվին կամ նույն համարով Telcell Wallet էլեկտրոնային դրամապանակին:
Վճարումից հետո տրամադրված անդորրագիրն արդյո՞ք համարվում է փաստաթուղթ:
Մեր տերմինալների տրամադրած անդորրագրերը կազմված են ՀՀ կենտրոնական բանկի սահմանած՝ վճարահաշվարկային գործառնությունների կատարման ժամանակ կիրառվող փաստաթղթերի վավերապայմանների համաձայն: Անդորրագրերը համարվում են վճարման փաստը հավաստող պաշտոնական փաստաթուղթ:
Վճարման անդորրագիրը բանկ/ՃՈ ներկայացնելու կարիք կա՞:
Վճարման փաստը հավաստելու համար անդորրագիրը բանկի մասնաճյուղ կամ Ճանապարհային ոստիկանություն ներկայացնելու հարկ չկա, եթե, իհարկե, լրացուցիչ անհրաժեշտություն չի առաջացել:
Եթե անդորրագիր չի տրվել կամ որևէ խնդիր է առաջացել, ու՞մ կարելի է դիմել:
Եթե Ձեր վճարումն ուշանում է, կամ տերմինալը Ձեզ անդորրագիր չի տվել, կամ առաջացել է որևէ այլ հարց՝ կապված տերմինալից օգտվելու հետ, հեռաձայնեք մեր Կանչերի կենտրոն՝ 060 27 22 22 հեռախոսահամարով, և մենք կլուծենք տերմինալների միջոցով վճարումների հետ կապված Ձեր ցանկացած խնդիր:
Տերմինալներով վճարելիս ե՞րբ է հաշվանցվում մուտքագրված գումարը:
Telcell տերմինալներով կատարված վճարումների հաշվանցման ժամկետները տարբեր են՝ ըստ ծառայություն մատուցողների: Ըստ այդմ՝ գումարները փոխանցվում են մի քանի վայրկյանից մինչև 3 օր ժամկետում:
Հնարավո՞ր է հետևել վճարմանը:
Առայժմ դրա հնարավորությունը չկա: