060 272222
Հուլիս 22, 2019

Telcell-ը հովանավորում է Sevan Startup Summit 2019-ը

 

«Թել-Սել» ընկերությունը միանում է հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը անցկացվող՝ Սևան Ստարտափ Սամմիթ 2019-ին:

 

Telcell-ը հովանավորում է Fintech Track մրցույթը, որի ընթացքում ֆինանսական տեխնոլոգիաների զարգացման գործում մասնագիտացած ստարտափ թիմերը ներկայացնելու են ոլորտի բիզնես լուծումներ առաջադրող նախագծեր: «Թել-Սել» ընկերության գլխավոր տնօրեն Արամ Ազատյանը Fintech Track-ի ժյուրիի կազմում է: Հաղթող թիմը Telcell-ից կստանա 3000 դոլլար մրցանակ:

 

SSS2019-ի շրջանակներում առաջին անգամ անցկացվող Firecode Marathon ծրագրավորողների մրցույթի լավագույն լուծումը նույնպես կպարգևատրվի Telcell-ի կողմից 2000 դոլլար մրցանակով:

 

SSS2019-ի տարածքում գտնվող Telcell պողոտայի վրա տեղակայված Telcell տաղավարում ստարտափ թիմերին և անհատներին հնարավորություն կընձեռվի ներկայացնել իրենց գաղափարներն ու նախագծերը: Լավագույն գաղափարները կարող են ստանալ Telcell-ի հովանավորությունը՝ նաև SSS2019-ի շրջանակներից դուրս: 

 

SSS2019-ի տոմսերը հասանելի են բացառապես Telcell Wallet էլեկտրոնային դրամապանակի միջոցով. հնարավոր է գնել թե՛ 1 օրվա, թե՛ Սամմիթի ողջ ժամանակահատվածի համար տոմսեր՝ ներառյալ գիշերակացը։

 

Telcell-ի տաղավարում նաև գործելու է խանութ, որտեղից այցելուները կարող են ձեռք բերել անհրաժեշտ պարագաներ ու հուշանվերներ՝ վճարելով Telcell Wallet-ի նորագույն Scan and Pay տեխնոլոգիայի օգնությամբ:

 

Telcell-ը բոլոր այցելուներին հնարավորություն է ընձեռում անմիջապես SSS2019 տարածք հասնել իր բրենդավորված հարմարավետ միկրոավտոբուսներով: Սամմիթի ողջ ժամանակահատվածում ապահովվելու է օրական 3 երկկողմանի ուղերթ: Ուղևորատոմսերը ևս հասանելի են միայն Telcell Wallet էլ. դրամապանակում:

 

Բոլոր նորությունները