060 272222
Հոկտեմբեր 25, 2019

Telcell-ը սկսել է BON մեծ ակցիա

 

Հոկտեմբերի 21-ից ընկերության տերմինալային ցանցի և Telcell Wallet էլեկտրոնային դրամապանակի օգտատերերը Telcell-ից ստանում են BON բոնուսային միավորներ՝ վճարումներ կատարելիս և էլեկտրոնային դրամապանակի հնարավորություններից օգտվելիս։

 

«Մենք վճարումներ կատարելը դարձրել ենք հաճելի, հետաքրքիր, ինչու չէ՝ նաև շահավետ գործընթաց: Telcell համակարգից օգտվելով՝ մեր հաճախորդները ինքնաբերաբար դառնում են BON ակցիայի մասնակիցներ, ստանում բոնուսային միավորներ և դրանք օգտագործելու տարբեր հնարավորություններ: BON-եր կարելի է կուտակել Telcell տերմինալով վճարում կատարելիս ակտիվացող հատուկ ավտոմատ ծրագրի միջոցով, որն օգտատերը կարող է օրական 1 անգամ ակտիվացնել նաև Telcell Wallet-ում: BON-եր հնարավոր է կուտակել նաև Telcell Wallet-ով վճարում կատարելիս, այդ թվում՝ Scan and Pay տեխնոլոգիայով, ինչպես նաև նույնականացում անցնելիս»,- տեղեկացրել է ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար Հմայակ Մուտաֆովը:

 

Օգտատերերը կարող են իրենց կուտակած բոնուսային միավորներին հետևել Telcell Wallet-ի BON բաժնում, դրանք օգտագործել դրամապանակի BON մարքեթում ներկայացված բազմատեսակ ապրանքները ստանալու համար: Կարող են նաև կուտակած բոնուսային միավորներով հաղթել  «Շաբաթվա մայներ» մրցույթում և ստանալ 50 000 դրամ մրցանակ:

 

Իսկ 2020թ հունվարի 31-ի դրությամբ ամենաշատ BON-եր կուտակած օգտատերը կդառնա «Սուպերմայներ» մրցույթի հաղթող և կստանա մրցանակ՝ 2 անձի համար Փարիզ ուղևորություն։

 

Ակցիայի մանրամասներին կարելի է ծանոթանալ ընկերության պաշտոնական կայքում և սոցցանցերի էջերում, bon.am գովազդային էջում, ինչպես Telcell Wallet հավելվածում տեղադրված օֆերտայում:

 

 

Բոլոր նորությունները
//