060 272222
Օգոստոս 14, 2020

Telcell-ում դռները բաց են, մարդիկ՝ հասանելի. թելսելյան մշակույթն ու 13 տարվա ձեռքբերումները

 

Ազատ, հարմարավետ, արագ պրոցեսներով հագեցած. այսպիսին է Telcell-ում աշխատանքային միջավայրը, ճիշտ ինչպես Telcell համակարգն իր օգտատերերի համար։ Այս ամենին եթե ավելացնենք վառ, էներգիայով լի, հասանելի ու բազմազան բառերը, կարող ենք անվերջ պատմել թելսելցիների մասին: Չէ՞ որ այժմ օգոստոսն է ու 2020 թվականը. 13 տարի առաջ այս նույն ժամանակ Telcell-ը Հայաստանում հիմնեց ինքնասպասարկման տերմինալների միջոցով վճարումների ընդունման առաջին ցանցը և առայսօր մնում է ամենախոշոր համակարգը Հայաստանի վճարահաշվարկային շուկայում։ Հիմա կասեք՝ «մի՞թե այսքան տարի անցել է, ասես երեկ լիներ»։ Ճիշտ այդպես, քանի որTelcell-ը արագ քայլերով սլանում է նոր գաղափարների իրագործման ուղղությամբ, ինչի անբաժան մասն է Telcell թիմն իր ամուր կորպորատիվ մշակույթով։

 

Մենք էլ սլանանք առաջ՝ թելսելցիների դրական էներգիայով լիցքավորվելու և ինչու չէ՝ նաև թելսելցի դառնալու։

 

«Մեզ մոտ կորպորատիվ արժեքները ոչ թե գրված են թղթի վրա ու պահված դարակում, այլ խորապես նստած են մարդկանց մեջ ու դրսևորվում են առoրյա աշխատանքային կյանքում»։

Մարիետա Սաֆարյան, «Թել-Սել» ընկերության ՄՌԿ բաժնի ղեկավար

 

Telcell-ում մասնագետներ են, ովքեր հավաքվել են աշխատելու և ստեղծելու 

Այո, մեր թիմում կարևոր արժեքներից մեկը աշխատանքի նկատմամբ մոտեցումն է։ Մենք կարևորում ենք այն, ինչ անում ենք, միասնաբար գնում ենք նույն նպատակի ետևից և սիրով ներդնում ենք մեր մասնագիտական գիտելիքն ու անձնային որակները՝ ի նպաստ մեր ընդհանուր գործի:

 

Telcell-ում դռները բաց են,  մարդիկ՝ հասանելի 

Մեզ մոտ պաշտոնի կամ հաստիքի անվանումը պատնեշ չէ. եթե  աշխատակիցը հարց ունի, խնդրանք կամ առաջարկ, կարող է անվարան դիմել ցանկացած թիմակցի, ով իրեն կօգնի ու կաջակցի։

Մեր թիմում  հաստիքացուցակի սանդղակը աշխատանքային հարաբերությունների ելակետ չէ,  այլ պրոֆեսիոնալիզմի ու փորձառության ցուցիչ:

 

Telcell-ի նախկին աշխատակիցները վերադառնում են 

Թերևս բացառիկ երևույթ է, բայց մեր դեպքում՝ շա՜տ թելսելական։ Նախկին աշխատակիցները վերադառնում են, քանի որ թիմը մեծ սիրով է դիմավորում նրանց. չէ՞ որ միասին դեռևս շատ անելիք ունեն։

 

Telcell-ի նարնջագույնն իրականում բազմագույն է 

Telcell-ը յուրահատուկ միջավայր է, որտեղ գնահատում են մտքի ազատությունն ու նախաձեռնողությունը: Մեզ շատ բնորոշ է բազմազանությունը, այստեղ հավաքված են տարբեր մարդիկ ու մասնագետներ` ավագներից մինչև կրտսերներ, ովքեր փոխլրացնում են միմյանց:

 

Telcell-ում «թվերի մարդիկ» են 

Ստեղծում են բարձրտեխնոլոգիական թվային պրոդուկտներ, որոնք պարզ են, արագ, բոլորին հասանելի ու հասկանալի, անվտանգ են ու հուսալի: քիքիքիքի

 

Telcell-ը միշտ մեկ քայլ առաջ է 

Երբ 13 տարի առաջ Telcell-ը հիմնեց ինքնասպասարկման տերմինալների միջոցով էլեկտրոնային վճարումների համակարգը, դա նոր մշակույթ էր ոչ միայն սպառողների, այլև գործարար հանրության համար: Այսօր Հայաստանի ողջ տարածքում և Արցախում Telcell-ի  «երկաթե օգնականները» պատրաստ են սպասարկել օրվա ցանկացած ժամի։ 

Այսօր Telcell-ը նաև վճարումները տեղափոխել է յուրաքանչյուրիս հեռախոսի մեջ. Telcell Wallet էլեկտրոնային դրամապանակով, 400-ից ավելի ծառայությունների դիմաց վճարումներից զատ, հնարավոր է առցանց գումար փոխանցել հավելվածի այլ օգտատերերի, ստանալ դրամական փոխանցումներ, քարտից քարտ և բանկային ցանկացած հաշվեհամարի փոխանցումներ կատարել, վարկեր ստանալ անմիջապես դրամապանակում: Իսկ Telcell Wallet-ի Scan and Pay գործիքով կարելի է սրճարաններում և խանութ-սրահներում վճարել ակնթարթորեն: Եվ ցանկացած ձեռներեց այս անհպում ու անվտանգ տեխնոլոգիան իր բիզնեսում արագ ներդնելու հնարավորություն ունի Telcell Business հավելվածի միջոցով:

 

Telcell-ը պահպանում է հետադարձ կապը 

Մենք սիրով ենք լսում մեր օգտատերերի կարծիքներն ու առաջարկները Telcell-ի ցանկացած պրոդուկտի վերաբերյալ: Դրանք արտահայտում են նրանց իրական կարիքները, որոնք մշտապես հաշվի ենք առնում մեր ծրագրերում: Այդ է վկայում մեր օգտատերերի անսասան վստահությունը, որը Telcell-ի հաջողությունների գրավականն է ու 13 տարի շուկայի առաջատարությունը պահպանելու հենարանը:

 

Telcell-ում կա #դրայվ 

Խոստովանենք, որ թելսելցի լինելը ուրիշ զգացում է, երբ ուժերդ լարում ես հաճույքով, սովորում ես բավականությամբ, ստեղծում ես խանդավառությամբ: Սա է Telcell-յան իրականությունը։

 

Վերջաբանի փոխարեն 

Թելսելցիներն ասես մեկ միասնական ընտանիք լինեն՝ տարբեր հետաքրքրություններով, բայց մեկ նպատակով ու առաքելությամբ, շատ հոգատար թե մեկը մյուսի, թե հաճախորդների նկատմամբ։ Այո, այսպիսին են թելսելցիները, թելսելյան 13 տարեկան կորպորատիվ մշակույթը, որի մասին խոստանում ենք դեռևս շատ կպատմենք։ Հետևենք TELCELL-ին staff.am-ում Գործատուի մասին ամենահետաքրքիր ու կարևոր նորությունները բաց չթողնելու համար։

Բոլոր նորությունները
//