060 272222
Հունվար 22, 2021

Telcell-ն առաջարկում է հաճախորդների հոսքը ավելացնող բիզնես լուծումներ

 

 

Արդի հասարակությունը նախընտրում է հնարավորինս քիչ օգտագործել կանխիկ գումար, հետևաբար՝ անկանխիկ վճարման եղանակները տարեցտարի ավելի ու ավելի են տարածվում: Եվ դա տրամաբանական է, քանի որ այդպես ավելի հարմար է, արագ ու ապահով՝ հաշվի առնելով նաև ներկա համաճարակը:

 
Banks.am-ը
«Թել-Սել» ընկերության Վաճառքի և շուկայի զարգացման բաժնի ղեկավար Վադիմ Հարությունյանի հետ զրուցել է QR կոդի միջոցով անկանխիկ գործարքների կարևորության և ընկերության առաջարկած լուծումների մասին:


-
Ինչպե՞ս կարող է բիզնեսը գրավել Telcell-ի օգտատերերի մեծ բանակին:

- 2020թ.
սկզբին մենք գործարկեցինք B2B լուծումներ, որոնք նպատակ ունեն բիզնեսին հնարավորություն տալ անկանխիկ վճարումներ ընդունել Telcell Wallet էլեկտրոնային դրամապանակի մեծաթիվ օգտատերերից:

Այդ նկատառումով մեր գործընկերներին պայմանականորեն բաժանեցինք
3 խմբի՝ խոշոր բիզնես, էլեկտրոնային առևտուր, փոքր բիզնես:

Յուրաքանչյուր խմբի համար մենք ստեղծեցինք լուծումներ՝ առավելագույնս հաշվի առնելով բիզնեսի սեփականատերերի,
կառավարիչների, աշխատակիցների ու նաև հաճախորդների շահերը: Բոլոր լուծումների հիմքում ընկած է կիրառման դյուրինությունը. գրանցումից մինչև գործարկում տևում է ոչ ավելի, քան 72 ժամ, իսկ հաճախորդների համար վճարումը՝ վայրկյաններ:

Telcell
բրենդը ծանոթ է Հայաստանի գրեթե յուրաքանչյուր բնակչի, չասենք, որ տերմինալ երևույթը նույնացվում է Telcell-ի հետ:

2019թ.
գործարկված Telcell Wallet էլեկտրոնային դրամապանակից այսօր օգտվում է ավելի քան 200 000 մարդ, և հենց նրանք կարող են դառնալ մեր գործընկեր բիզնեսների հաճախորդներ:

-
Ինչպե՞ս է ազդել համաճարակը ձեր ու այլ բիզնեսների փոխհարաբերության վրա:

-
Համաճարակը սկսվելուն պես օգտատերերը սկսեցին մեծ ուշադրություն դարձնել անվտանգությանը:

Telcell Business-ի տրամադրած անվտանգ բիզնես լուծումները մեր գործընկերներին թույլ տվեցին ամենակարճ ժամկետներում կազմակերպել QR կոդով անկանխիկ ու արագ վճարումների ընդունում՝ ի բավարարում հաճախորդների պահանջների:

Դրան նպաստեց նաև
2020թ. ապրիլի 1-ից ընկերության մեկնարկած՝ մանրածախ առևտրի օբյեկտները անհպում վճարման հատուկ սկաներներով զինելու ծրագիրը:

 
-
Քանի՞ բիզնես է ներկայում օգտվում Telcell Business հավելվածից:

-
Ներկայում ունենք ավելի քան 1500 գործընկեր բիզնեսներ, որոնց թիվն ամեն օր աճում է:

Մեր գործընկերները
Telcell Business-ով հեշտությամբ վերահսկում են վճարումները և ցանկացած պահի կարող են իրենց հաշվեկշռից գումար փոխանցել բիզնեսի իրավաբանական հաշվեհամարին:

Շատ բիզնեսներ,
օրինակ, նախընտրում են կուտակել գումարը, ապա միանգամից խոշոր գումար փոխանցել իրենց իրավաբանական հաշվեհամարին:

-
Խոսենք նաև Scan and Pay տեխնոլոգիայի մասին, որը ևս QR կոդի միջոցով է իրագործվում:

- Scan and Pay-ը ինտեգրվում է սոֆթերին, HoReCa (հյուրանոց ու հանրային սնունդ)
հատվածում այն շատ նպատակահարմար է կիրառել. այս տարբերակով վճարումը տևում է վայրկյաններ (ընդամենը պետք է սկանավորել Telcell Wallet-ի QR կոդը և հաստատել վճարումը), ինչը բիզնեսին ազատում է դրամարկղում ավելորդ հերթերից, կանխիկ գումարին առնչվելուց, հաճախորդի համար էլ ստեղծում է նոր հարմարություն:

Այս պահին
Scan and Pay-ը ինտեգրված է SAS, Arev, Skyurik ու Nor Zovq սուպերմարքեթներում, վաճառքի ու սպասարկման բազմաթիվ կետերում, և այս ցանկն օրեցօր ընդլայնվում է:

-
Ձեր դիտարկմամբ՝ վերջին մեկ տարվա ընթացքում որքանո՞վ է աճել բիզնեսի վստահությունը օնլայն ծառայությունների նկատմամբ, և հատկապես ի՞նչն է նրանց մտահոգում:

-
Գործարարները լիովին տեղեկացված չեն տեխնոլոգիայից, որոշ մասն էլ չի վստահում առցանց համակարգերին: Սակայն պետք է նշեմ, որ Telcell համակարգով կատարվող ցանկացած գործարք մենք վերահսկում ենք Ա կետից մինչև Ֆ կետ:

Օպերատիվ արձագանքում ենք մեր հաճախորդների ցանկացած հարցի,
որը շատ արագ լուծում է գտնում: Մեր գլխավոր նպատակն է նպաստել, որ նման համակարգերը հեշտացնեն թե՛ բիզնեսի, թե՛ օգտատիրոջ կյանքը ու խնայեն այդքան թանկ ժամանակը:

Ինչպես ցանկացած նորամուծություն,
մեր B2B լուծումները ևս ադապտացման փուլ անցան, և այսօր արդեն կարող ենք արձանագրել վստահության աստիճանական ամրապնդում, ինչի վկայությունը մեր գործընկեր բիզնեսների թվի կայուն աճն է:

-
Ի՞նչ տեղ է զբաղեցնում BON մարքեթը B2B լուծումների շարքում:

BON
մարքեթը ստեղծվել է Telcell-ի գործընկերների համար, որից ակտիվ օգտվում են Telcell Wallet-ի օգտատերերը: Բիզնեսի համար սա ճանաչելիության բարձրացման լավ հնարավորություն է:

Բավական է բիզնեսն իր ապրանքները կամ հատուկ առաջարկները ներկայացնի
Telcell Wallet-ի BON մարքեթում, և մենք ապահովում ենք համապատասխան տեսանելիություն:

 
- 2021թ. Telcell-ը անհպում վճարումների զարգացման ի՞նչ ծրագրեր ունի:

-
Համաշխարհային գլոբալ միտումը շարունակում են մնալ QR կոդով վճարումները, որոնք մենք արդեն հաջողությամբ կիրառում ենք:

Նախատեսում ենք ընդլայնել մեր գործընկերային ցանցը և մեծացնել
Telcell Wallet-ով անկանխիկ գործարքների հաճախականությունը:

Telcell-ը միշտ բիզնեսի կողքին է,
և առաջիկայում ևս ծրագրում ենք զարգացնել B2B մեր գործիքներն ու հանդես գալ նոր առաջարկներով՝ ի նպաստ բիզնեսների բարգավաճման և մեր հաճախորդների հարմարավետության ու ապահովության:

Վադիմ Հարությունյանի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը

 

 

 

 

Բոլոր նորությունները
//