060 272222
Հունիս 03, 2021

Telcell-ը Koreez.am համադպրոցական մրցույթի գլխավոր գործընկերն է

 

Telcell-ը կրկին կրթության զարգացման ջատագովների կողքին է: Koreez-ը՝ Dasaran կրթական ծրագրի (Dasaran.am) թիմի նոր նախագիծը, համադպրոցական առցանց մրցույթ է, որին կարող են մասնակցել Հայաստանի և Արցախի 5-12-րդ դասարանի բոլոր աշակերտները՝ անկախ առաջադիմությունից:

Որպես գլխավոր գործընկեր՝ Telcell-ն ապահովում է մրցույթին գրանցման համար վճարումների ընդունումը և՛ Telcell Wallet հավելվածով, և՛ Telcell ավելի քան 3500 տերմինալներով: Գրանցումը բաց է մինչև հունիսի 14-ը: 

Մրցույթի հետաքրքիր թեստ-հարցաշարերը դպրոցական ծրագրի հիման վրա մշակել են ոլորտի լավագույն մասնագետները։ 

«Տարեսկզբից մեզ համար սահմանել ենք նպատակ՝ աջակցել կրթության ոլորտի ռազմավարական զարգացմանն ուղղված նախաձեռնություններին: Մեզ գրավեց Koreez-ի նորարար մոտեցումը, և Telcell-ը որոշեց իր լայն ցանցով ապահովել կազմակերպվող մրցույթին երեխաների հասանելիությունը՝ երկրի որ հատվածում էլ նրանք գտնվեն»,- նշել է «Թել-Սել» ընկերության գլխավոր տնօրեն Արամ Ազատյանը: 

Նախագծի հեղինակ Սուրեն Ալոյանի խոսքով՝ «Koreez-ի մեծ նպատակն է խրախուսել յուրաքանչյուր աշակերտի կրթվելու մղումը, բացահայտել տաղանդներ, ինչպես նաև մեծարել ուսուցիչներին ու բոլորի կրթական կյանքը դարձնել ավելի հիշարժան, հետաքրքիր և ժամանցային: Մեր վաղվա հերոսները կրթված մարդիկ են»:

 

 

Բոլոր նորությունները