060 272222
Հունիս 11, 2021

Telcell Wallet-ում հնարավոր է վարկ ստանալ մի քանի հպումով

 

 

Telcell Wallet-ի նույնականացված օգտատերերին արդեն հասանելի է Global Credit-ի վարկի ստացումը անմիջապես էլդրամապանակի հաշվին։

 

Վարկը տրամադրվում է մի քանի վայրկյանում՝ 6 000 - 100 000 ՀՀ դրամ սահմանաչափով, 12 ամիս ժամկետով, նախապես ստուգելով օգտատիրոջ վարկային պատմությունը: Անհրաժեշտ է ունենալ նաև դրամապանակին կցված էլ. հասցե։

 

Ստացած գումարը հնարավոր է օգտագործել հենց Telcell Wallet-ում՝ կատարելով փոխանցումներ, վճարումներ ու գնումներ:

 

Global Credit-ը սահմանել է վարկի տրամադրման հետևյալ պայմանները

 

 

  • տարեկան անվանական տոկոսադրույքը՝ 0%,

  • օրական սպասարկման վճարի չափը՝ վարկի մնացորդային գումարի 05%,

  • տարեկան փաստացի տոկոսադրույքը՝ 446.65%,

  • վարկի ժամկետը՝ 12 ամիս,

  • վարկի մարումը՝ ժամկետի վերջում,

  • սպասարկման վճարների մարումը՝ ամսական,

  • վարկառուի տարիքը՝ 25-55 տարեկան։

 

Իսկ վարկի ամսավճարը մարելիս ուղղակի պետք է Telcell Wallet-ում փնտրել Գլոբալ Կրեդիտ ու մուտքագրել պայմանագրի համարը:

 

«Telcell Wallet-ում ստեղծել ենք ևս մեկ առավելություն՝ վարկ ստանալ 24/7 ռեժիմով անգամ տանը, աշխատավայրում կամ խանութում գնում կատարելիս: Այս պրոդուկտի մշակման համար կիրառել ենք տեխնիկական այնպիսի լուծումներ, որոնք հնարավորություն են տալիս ազատվել բարդ թղթաբանությունից ու ֆինանսները կառավարել սեփական սմարթֆոնից:»,- նշեց «Թել-Սել» ընկերության ՏՏ տնօրեն Իրինա Գասպարյանը:

 

«Ստեղծելով այս պրոդուկտը՝ նպատակ ունենք դառնալ հաճախորդի ֆինանսական ընկերը, լինել հասանելի ցանկացած իրավիճակում, ցանկացած կարճաժամկետ հարցի լուծման պարագայում»,- նշեց Գլոբալ Կրեդիտի Մանրածախ բիզնեսի զարգացման գծով ղեկավար Հայկ Քոչարովը:

 

 

Բոլոր նորությունները
//