060 272222
Հունիս 28, 2021

EURO2020-ի բոլոր հանդիպումները՝ Football City by Telcell-ում

 

Երևանի Թումոյի այգին հունիսի 11-ից վերածվել է յուրօրինակ ֆուտբոլային քաղաքի մեծ էկրանին EURO2020-ի բոլոր հանդիպումների ցուցադրում, հետաքրքիր ժամանց ու հաճելի միջավայր։ 

Ֆուտբոլասեր երիտասարդների նախաձեռնությանը միացել է Telcell-ը` որպես գլխավոր գործընկեր, եւ տարածքում ստեղծել է անհրաժեշտ բոլոր հարմարությունները՝ խաղերի դիտում, անմոռանալի ժամանց, արագ վճարումներ:  

BRAVO.am-ը շրջել է Football City by Telcell-ի տարածքում, հետեւել ֆուտբոլային անցուդարձին, զրուցել նախաձեռնող թիմի հետ ու պարզել, թե ինչ այլ նորություններ են սպասվում մինչև հուլիսի 11-ը՝ EURO2020-ի ավարտը։

Սննդի ու զովացուցիչ ըմպելիքի կետեր, ֆուտբոլային մրցաշարեր, կինոդիտումներ, DJ-ներ, հյուրասիրություն եւ պարզապես ընկերային ջերմ մթնոլորտ: Այսպիսի հաճելի տեսարանի կարելի է ականատես լինել Թումոյի այգում EURO2020-ի բոլոր խաղերի օրերին, ինչպես նաև խաղերի դադարի օրերին, երբ մարդիկ մի քանի ժամով կտրվում են առօրյայից, հավաքվում ընկերներով կամ ընտանիքներով, նաեւ հյուրընկալում արտասահմանցի զբոսաշրջիկների։

Telcell-ի մարքեթինգի թիմից Օֆելյա Համբարձումյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ տարածքի Food Court-ում հերթերից խուսափելու եւ արագ վճարումներ ընդունելու համար գործում է միայն Telcell Wallet հավելվածի QR-ով վճարելու տարբերակը: 

«Գլխավոր նպատակն այն է, որ ֆուտբոլասերներին կարողանանք մի վայրում հավաքել ու միասին վայելել այս ֆուտբոլային տոնը և Food Court-ում վճարման եղանակը մարդկանց համար ավելի հարմարավետ դարձնել։ Դա երկկողմանի առավելություն ունի հաճախորդի տեսանկյունից ավելի հարմար է իր սմարթֆոնով արագ վճարում կատարելը, իսկ բիզնեսի տեսանկյունից հեշտ է հերթերը կառավարել այցելուների մեծ հոսքի դեպքում»,- նշեց Օֆելյան՝ հավելելով, որ Telcell-ը շարունակելու է սատարել յուրօրինակ նախաձեռնությունների իրականացմանը: 

Իսկ առայժմ Football City by Telcell-ը սպասում է իր այցելուներին. մուտքն ԱՆՎՃԱՐ է բոլորի համար։

 

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/

Լուսանկարները՝ Սարգիս Մկոյանի

 

Բոլոր նորությունները
//