060 272222
Մայիս 24, 2022

Telcell Wallet-ը՝ միջոցառումների տոմսերի վաճառքի լավագույն հարթակ

 

 

2021 թվականից Telcell ընկերությունն իր Telcell Wallet հավելվածով շուկայում դիրքավորվել է նաև որպես միջոցառումների տոմսերի վաճառքի հուսալի գործընկեր:
iTel.am-ի հետ զրույցում Telcell-ի Բիզնեսի զարգացման բաժնի ղեկավար Սամվել Բատիկյանը խոսել է տոմսերի վաճառքի արագ գործընթացի և տարբեր միջոցառումների գործընկեր լինելու ձևաչափի մասին։

«Նախկինում նման ձևաչափի գործընկերության փորձ ընկերությունն ունեցել է օրինակ՝ Sevan Startup Summit-ի ընթացքում, սակայն 2021-ից այն մեզ համար դարձել է ռազմավարական ուղղություն։ Հիմա կազմակերպում ենք թե՛ տոմսերի վաճառքը մեր հավելվածում, թե՛ արդեն միջոցառումներին վճարումների ընդունումը»,- նշում է Ս.Բատիկյանը:

Նրա խոսքով՝ միայն 2021-ին Telcell-ն ավելի քան 25 մեծ միջոցառման գործընկեր է եղել։

«Մեր գործընկերերին առաջարկում ենք տոմսերի վաճառքն իրականացնել արագ ու ամբողջությամբ օնլայն` Telcell Wallet-ի միջոցով, արդյունքում՝ տոմսերը 1 օրում հայտնվում են վաճառքում և հասանելի դառնում ավելի քան 15 միլիոն օգտատիրոջ։

 

Առավելություններից է այն, որ չկա տոմսերի առաքման կարիք, քանի որ ամեն տոմսի համար գնորդին տրամադրվում է եզակի QR կոդ՝ հենց հավելվածում։ Գործընկերն իր Telcell Business հավելվածում տեսնում է վաճառված տոմսերի քանակը և ցանկացած պահի կարող է ստացած եկամուտը փոխանցել իր բիզնեսի բանկային հաշվին:

Նաև գործընկերոջը հնարավորություն ենք տալիս միջոցառման տարածքում՝ բարում, սննդի գոտում ընդունել անկանխիկ QR-ով վճարումներ, ինչի կազմակերպումը ևս րոպեներ է տևում Telcell Business-ի միջոցով։

 

Օրինակ՝ նշանակալի էր EURO2020-ի ժամանակ Թումոյի այգում մեր ֆան զոնան՝ Football City by Telcell-ը, որտեղ ֆուտբոլի հազարավոր սիրահարներ մեկ ամիս շարունակ հնարավորություն ունեցան ֆուտբոլ դիտել մեծ էկրանին ու մեր վճարային համակարգի միջոցով օգտվել տեղի սննդի գոտուց: Օրական շուրջ 1500 այցելու ունեցանք։

 

Դրան հաջորդեց Telcell Wallet-ի միջոցով տարբեր համերգների, փարթիների, փառատոնների տոմսերի վաճառքի գործընթացը: Հաջող համագործակցություն ենք ունեցել տարբեր արտիստների՝ 3.33 | Մի քանի Հոգի, Արամ MP3-ի, Գարիկի ու Սոնայի, Գրիշա Աղախանյանի, Dilijan Summer Music Night-ի և այլ միջոցառումների տոմսերի վաճառքի մասով: Շատերի դեպքում ապահովել ենք տոմսերի ամբողջական սպառում (SOLD OUT)»։

 

Telcell Wallet հավելվածի միջոցով այս պահին ևս վաճառվում են համաշխարհային աստղեր՝ 50 Cent-ի, ZAZ-ի ու Led Zeppelin Symphonic-ի համերգների տոմսերը, որոնց ձեռքբերումը գնորդի համար տևում է 1 րոպե։

 

«Մենք բաց ենք համագործակցելու տարբեր ֆորմատի միջոցառումներ կազմակերպող անհատների ու կազմակերպությունների հետ, ովքեր կարող են կապ հաստատել մեզ հետ՝ [email protected] էլ հասցեով։ Մշտապես հաշվի ենք առնում մեր գործընկերների կարիքները, հարմարությունը և առաջարկում ենք լավագույնը»,- ասում է Telcell-ի Բիզնեսի զարգացման բաժնի ղեկավարը։ 

 

Լուսանկարները՝ Telcell-ի

 

 

 

 

Բոլոր նորությունները
//