060 272222
Հունիս 01, 2022

Telcell-ը և Հայէկոնոմբանկը համագործակցությունն ամրագրել են նոր համաձայնագրով

 

Telcell-ը և Հայէկոնոմբանկը խորացնում են գործընկերային հարաբերությունները և առաջին անգամ ներկայացնում Telcell Wallet էլ. դրամապանակից օնլայն եղանակով բանկային հաշվի բացման առանձնահատուկ լուծումը:

Այն խթանելու է անկանխիկ գործառնությունները, ապահովելու է տրամադրվող ծառայությունների անվտանգությունը և հարմարավետությունը հաճախորդների համար:

Այս լուծումը թույլ է տալիս անվճար բանկային հաշիվ բացել անմիջապես
 Telcell Wallet էլ. դրամապանակում և այդ հաշիվը համալրել Telcell-ի ավելի քան 4000 տերմինալներով ողջ Հայաստանում ու Արցախում: Բանկային հաշվին համալրած գումարը անմիջապես փոխանցվում է Telcell Wallet-ի հաշվին։

«Սա նոր մակարդակի գործակցություն է՝ ուղղված բանկի և վճարահաշվարկային կազմակերպության ներուժի արդյունավետության բարձրացմանը, շուկայում նոր ստանդարտների ամրագրմանը, հաճախորդներին հարմարավետ ու ապահով ծառայությունների մատուցմանը, միաժամանակ՝ համահունչ ՀՀ Կենտրոնական բանկի բաց բանկինգի ռազմավարությանը»,- նշված է կողմերի համատեղ հաղորդագրությունում:

Telcell Wallet-ով հնարավոր է 450-ից ավելի ծառայությունների դիմաց ցանկացած պահի ակնթարթորեն վճարել օնլայն ռեժիմում։ Կատարել QR-ով վճարումներ, փոխանցումներ քարտից քարտ, ստանալ վարկեր, կուտակել BONուսներ և շատ ավելին։

 

 

Բոլոր նորությունները
//