060 272222
Հունիս 28, 2022

Telcell-ի բիզնես լուծումները HoReCa սեկտորի համար

 

Հունիսի 25-ին Radisson Blu Hotel-ում տեղի է ունեցել Rest-Hotel HoReCa Expo 2022-ը։ Էքսպոյին Telcell-ը ներկայացրել է իր բիզնես լուծումները, որոնք HoReCa սեկտորի ընկերություններին թույլ են տալիս արագ անցնել անկանխիկ վճարումների։

«Telcell-
ի՝ QR կոդով վճարման տեխնոլոգիայի շնորհիվ հաճախորդները կարողանում են ռեստորաններում, սրճարանում և սննդի ու ժամանցի այլ վայրերում իրենց սմարթֆոնով ակնթարթորեն վճարումներ կատարել Telcell Wallet էլեկտրոնային դրամապանակի միջոցով։ Բիզնեսը ստանում է մի շարք առավելություններ՝ համակարգին ինտեգրման արագություն, Telcell Business հավելվածով բոլոր գործարքների լիակատար վերահսկողություն և ցանկացած պահի դրամական միջոցները ընկերության բանկային հաշվին ելքագրելու հնարավորություն։ Մյուս մեծ առավելությունն այն է, որ առաքման դիմաց վճարումները ևս կարողանում են ընդունել օնլայն՝ մեկ հպումով հաշիվ ներկայացնելով պատվիրատուի Telcell Wallet-ին»,- նշել է Telcell-ի Գործընկերային ցանցի զարգացման ղեկավար Վահագն Մանուկյանը:

 

Ինտեգրվելուց հետո ընկերություններն անմիջապես ներկայացվում են Telcell Wallet-ի «Գործընկերներ» բաժնում և հնարավորություն ստանում ընդլայնել իրենց ճանաչելիությունն ու վճարումներ ընդունել Telcell Wallet-ի ավելի քան 600 000 ակտիվ օգտատերերից։ Բացի այդ, կարողանում են BON մարքեթ բոնուսային ծրագրում ներկայացնել իրենց ապրանքները կամ ծառայությունները, ինչն իր հերթին ապահովում է հաճախորդների նոր հոսք։

«Telcell Business-ի գործընկերների թիվն արդեն հատել է 3000-ի սահմանը, և այդ ցանկն օրեցօր ավելանում է»,- ասված է հաղորդագրության մեջ։

 

 

Բոլոր նորությունները
//