060 272222
Հուլիս 22, 2022

Telcell-ը՝ մշակութային նախագծի գլխավոր գործընկեր

 

Newmag Summer Fest 2022-ի շրջանակներում տեղի ունեցավ նաև երիտասարդ գրող Սյունե Սևադայի «Աղի թեյ» գրքի շնորհանդեսը: Դրան անդրադարձ է կատարել Bravo.am կայքը:

 

Պատմություն ճակատագրական թուլությունների, ներանձնային խնդիրների, բայցև դրանց լուծման, ուժի ու ամրության մասին։ Սեր, ընկերություն, ընտանիք ու երաժշտություն։ Խոսքը երիտասարդ գրող Սյունե Սևադայի «Աղի թեյ» նոր գրքի մասին է, որի շնորհանդեսը Newmag Summer Fest-ի շրջանակում էր: Գիրքը հրատարակել է Newmag հրատարակչությունը, իսկ գրքի հրատարակման գլխավոր գործընկերը Telcell-ն է։ Մեծ ու փոքր բազմաթիվ ընթերցասերներ հյուրընկալվել էին նոր գրքի շնորհանդեսին: Հեղինակի առաջին վեպի մասին ուշագրավ մտքերն առանձնացրել է BRAVO.am-ը՝ կից ներկայացնելով միջոցառման ֆոտոշարքը։

 

«Telcell-ը, ինչպես բազմիցս նշել ենք, տարբեր հետաքրքիր նախագծերի կողքին է՝ մշակութային, ժամանցային, կրթական։ Այս անգամ առիթ ունեցանք աջակցել տաղանդաշատ երիտասարդ հեղինակին ու միասին շունչ տվեցինք «Աղի թեյ» գրքին։ Կարծում եմ՝ երիտասարդ գրողի ու Newmag հրատարակչության հետ այս համագործակցությունը սկիզբ կդնի նմանատիպ այլ նախագծերի։ Գիրքը վաճառվելու է Երևանի բոլոր գրախանութներում, ինչպես նաև օնլայն՝ Newmag.am կայքում։

 

Ընթերցասերները կկարողանան գիրքը գնել նաև Telcell Wallet հավելվածով՝ QR-ով անհպում վճարման տարբերակով։ Իսկ հավելվածի BON բաժնում եզակի հնարավորություն կունենան Wallet-ով տարբեր գործարքներից կուտակած բոնուսային միավորները փոխանակել հեղինակի ստորագրությամբ գրքով ու ստանալ այն որպես նվեր»,- մեզ զրույցում նշեց Telcell-ի հանրային կապերի պատասխանատու Միլենա Սարուխանյանը։

 

Սյունե Սևադան իր խոսքում նույնպես անդրադարձավ այս համագործակցությանը՝ ընդգծելով, որ շատ նրբանկատ են եղել գործընկեր ընտրելու հարցում, և շնորհիվ Telcell-ի աջակցության՝ ստացել են ցանկալի տպագրական որակն ու իրագործել մյուս բոլոր ծրագրերը։ Անդրադառնալով գրքի ստեղծման պատմությանը՝ հեղինակն ասաց, որ ինչ-որ պահի հասկացել է՝ էլ չի ցանկանում պատմվածքներ գրել, քանի որ իր համար արդեն ավարտվել է այդ փուլը, և ժամանակն է նոր՝ ավելի բարդ ու հետաքրքիր աշխատանքի ««Կախվածություն»-ից հետո մոտ երեք տարի փորձում էի տրամադրվել, գրել, չէր ստացվում, խանգարող հանգամանքներ էին լինում, ինձ վստահ չէի զգում, գրածս ջնջում էի անընդհատ, մինչև ստացվեց։ Հեշտ չի տրվել այն առումով, որ երեք տարի պետք էր՝ ավելի մեծանալու, հասունանալու, հասկանալու համար, թե ինչ եմ ուզում։ Բացի այդ, մեծանալուն զուգընթաց նաև մարդու աշխարհայացքն է փոխվում, ոճը, գրական ասելիքը»։ Նա նաև պատմեց, որ մինչ կորոշեր, թե ինչ գրել և ինչպես, գիրքն իրենից առաջ է ընկել, օգնել վերածնվել ու հասկանալ՝ ինչ է պետք անել դադարից ու բարդ շրջաններից հետո «Գիրքն ավարտեցի ու ինքս սկսեցի անցնել այդ բոլոր փուլերն էմոցիոնալ առումով՝ քանդվելը, կորցնելը, զրոյացնելը, նորից սկսելը․․․ Եվ տպավորություն էր, որ 27-ում վերածնվում եմ, ընդհանրապես զգացողություն էր, թե 27-ը նոր 17 է այն առումով, որ ասես էլի չգիտես՝ ինչպես ապրել, չես հասկանում՝ աշխարհն ինչի մասին է, ինչպես գնալ առաջ, և ինչ ես ուզում առհասարակ։ Այս բոլոր մտքերն ինձ տանջում էին վերջին երեք տարիներին, և դրա համար էր, որ լուռ էի։ Հետո, երբ ինչ-որ հենման կետ գտա ու բռնվեցի, գրեցի «Աղի թեյը», հենց դա էլ ինձ օգնեց։

 

Բոլոր այն պահերին, երբ թվում է, թե իսկապես ելք չկա, միշտ կարելի է ոտքի կանգնել։ Գիրքն ունի այս ենթատեքստը և շատ անձնական է այն առումով, որ ինքս անցա դրա միջով»։ Telcell-ը մշտապես մշակութային նախագծերի կողքին է, և այս համագործակցությունը հնարավորություն է տվել երիտասարդ գրող Սյունե Սևադայի գիրքը հասանելի դարձնել ավելի շատ ընթերցասերների։ Իսկ Telcell Wallet հավելվածում կգտնեք գրքի՝ հեղինակի ստորագրությամբ բացառիկ օրինակները։

 

 

Բոլոր նորությունները
//