060 272222
Հոկտեմբեր 06, 2022

Telcell-ի և Shtigen Group-ի համագործակցությունը՝ ի նպաստ Արցախում էներգետիկ անկախության

 

Հոկտեմբերի 5-ին Telcell ընկերությունը հուշագիր է կնքել Shtigen Group ընկերությունների խմբի հետ՝ մեկնարկելով համագործակցությունը «Արևածագ Արցախում» նախագծի շրջանակում։

Նախագծի նպատակն է արևային էներգիայի օգտագործմամբ Արցախում ապահովել էներգետիկ անկախություն և անվտանգություն։


«
Արևածագ Արցախում» նախագիծը, որը մեկնարկել է 2022թ. ապրիլին, նախաձեռնել է Shtigen Group-ը՝ որպես առաջին քայլ 12 արևային ջրատաքացուցիչ նվիրաբերելով արցախյան տարբեր բնակավայրերի, առաջնահերթություն տալով արցախյան պատերազմներում զոհված, հաշմանդամություն ձեռք բերած անձանց ու բազմազավակ ընտանիքներին: Նրանք առաջիկա 20 տարում անվճար տաք ջուր կունենան։ «Արևածագ Արցախում» նախագծի շրջանակում արևային ջրատաքացուցիչներով համալրվեց նաև Ստեփանակերտի «Արևիկ» մանկական բուժմիավորումը։

«Telcell
ընկերությունը՝ որպես վճարումների ազգային օպերատոր, բացի բիզնես գործունեությունից, մշտապես մեծ կարևորություն է տվել նաև ազգային նպատակներին ծառայող նախագծերին, և ցանկացած հնարավորության դեպքում մեր պարտքն ենք համարում ներդրում ունենալ նման ծրագրերում»,- նշել է Telcell ընկերության գլխավոր տնօրեն Արամ Ազատյանը։

Միանալով այս նախագծին՝ ընկերությունը հնարավորություն է ստեղծել «Արևածագ Արցախում» նախագծի իրականացման համար նվիրատվություններ կատարել Telcell տերմինալներով և Telcell Wallet էլեկտրոնային դրամապանակով։  

«
Սա ռազմավարական նշանակության նախագիծ է, հետևաբար՝ ուրախ եմ, որ մեր գործընկերների շրջանակն ընդլայնվում է՝ ներգրավելով նաև սոցիալական պատասխանատու վարքագիծ որդեգրած այնպիսի ընկերության, ինչպիսին Telcell-ն է»,- ասում է Shtigen Group-ի հիմնադիր տնօրեն Հայկ Շեկյանը։

«
Արցախում մասսայաբար հասանելի դարձնելով արևային տեխնոլոգիաները, ասել է թե՝ յուրաքանչյուր տուն ու կառույց «զինելով» արևային վահանակով և ջրատաքացուցչով, մենք մեր հայրենակիցներին ապահովագրում ենք թշնամու ոտնձգությունների պատճառով հնարավոր գազամատակարարման խափանումներից և դրա հետևանքով կենցաղային ծանր խնդիրներից»,- ընդգծել է Հայկ Շեկյանը։

«Telcell
ընկերությունը, միանալով նախաձեռնությանը, նպատակ ունի թեթևացնել պատերազմներից տուժած Արցախի բնակչության հոգսերը։ Այս քայլով ընկերությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս սոցիալական խնդիրների լուծմանը նպաստելու իր պատրաստակամությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։

 

 

Բոլոր նորությունները
//