060 272222
Հոկտեմբեր 11, 2022

Արամ Ազատյան. Telcell-ում 15 տարվա ամենամեծ ձեռքբերումս թիմն է

 

Արամ Ազատյանը 15 տարի շարունակ եղել է Հայաստանում վճարումների ընդունման ամենախոշոր համակարգը ներկայացնող Telcell ընկերության գլխավոր տնօրենը։ Մեկուկես տասնամյակ անց նա թողնում է ընկերության ղեկավարի պաշտոնը։ 

Արամ Ազատյանի հետ զրուցել ենք 15 տարվա ձեռքբերումների, հաջողությունների և ընկերության անցած ճանապարհի մասին։

 

Telcell-ին միացել եմ 2007 թվականին, երբ ընկերությունը նոր-նոր էր ձևավորվում։ Մեկ տարի վաճառքի մենեջեր աշխատելուց հետո նշանակվեցի տնօրեն։ Իմ կարիերան սկիզբ է առել հենց Telcell-ից։ Իմ կյանքի մեկ երրորդից էլ ավելին Telcell-ն է եղել, ընկերությունն իմ անցած ուղին է, ճանապարհն ու կարևորագույն նվաճումներից մեկը։

Telcell-
ի գործունեությունը սկսելիս մեր առջև լուրջ, հավակնոտ նպատակներ էինք դրել։ Իհարկե, գիտեինք՝ հեշտ ճանապարհ չի սպասվում, բայց ուժեղ էր գիտակցումն ու կամքը, որ պետք է շարունակենք հավատալ մեր գաղափարին ու նպատակին։ Ինձ համար մեծ պատիվ ու պատասխանատվություն էր, որ ընկերության զարգացումը հենց ինձ էր վստահվել։

Վստահությունն ի սկզբանե եղել է Telcell-ի հիմնարար սկզբունքներից մեկը, ու հենց դրա շնորհիվ ենք մենք կարողացել հաջողել շատ ու շատ դեպքերում։ 15 տարին բավական մեծ ճանապարհ է։ Այն առաքելությունն ու ռազմավարությունը, որ ունեինք այս ժամանակահատվածի համար, կարող եմ ամբողջությամբ կատարված համարել։ Կարծում եմ՝ իմ առջև դրված խնդիրները հաջողվել է իրագործել այս տարիների ընթացքում, մենք կարողացել ենք ձևավորել առաջատար ընկերություն, էնտուզիաստ, նվիրյալ, համարձակ ու առաջադեմ մարդկանց թիմ, որը կարող է շարունակել է՛լ ավելի զարգացնել Telell-ը։ Այսօր էլ մեծ ու հավակնոտ նպատակներ կան, և Telcell-ը հաստատակամ ընթանում է դրանց ուղղությամբ։

Ֆինտեխ ոլորտը բավական մեծ է՝ անսպառ նոր հնարավորություններով, և կարծում եմ՝ որոշակի դադարից հետո կգնամ նոր մարտահրավերների ետևից։ Վստահ եմ, որ այդ ճանապարհին իմ սիրելի Telcell-ի հետ համագործակցելու առիթներ ևս կլինեն։

Երբ նոր էի միանում թիմին, ընդամենը մի քանի հոգի էինք, այսօր արդեն ունենք 350-ից ավելի աշխատակից։ Եվ այս 15 տարվա ամենամեծ ձեռքբերումս միանշանակ թիմն է, մարդիկ, որոնց հետ անցել ենք դժվարություններով, մարտահրավերներով ու հաջողություններով ճանապարհ, մարդիկ, որոնք ոչ միայն գործընկեր, այլև ընկեր ու հարազատ են։

Telcell-
ի գլխավոր տնօրենի պաշտոնը թողնելը չի նշանակում, որ ես ընդմիշտ բաժանվում եմ իմ սիրելի թիմից։ Շատերի հետ մենք արդեն հարազատ ընկերներ ենք և անկախ աշխատանքային հարաբերություններից՝ դա միշտ այդպես մնալու է։

Telcell-
ի զարգացման երեք հնգամյակները. առաջինը՝ կայացման փուլ

Ընկերությունը համաչափ զարգացման ճանապարհ է անցել։ Նոր ձևավորման տարիներին Telcell-ն առաջիններից էր, որ շուկա մուտք գործեց վճարային տերմինալներով ու սկիզբ դրեց անկանխիկ վճարումների մշակույթին։ Իհարկե՝ սկզբում դժվարություններ ունեինք. վստահություն չկար, երկար ժամանակ մարդկանց ներկայացնում էինք, կրթում, բացատրում առավելություններն ու կարևորությունը։

2012-
ին կնքեցինք ժամանակի չափանիշներով խոշոր գործարքներից մեկը, երբ «Մեգա Պանտերան» իր վճարային տերմինալները տեղափոխեց մեկ միասնական ծրագրային հարթակ՝ Telcell պրոցեսինգային բազայի վրա:

Երկրորդ հնգամյակը՝ ընդլայնման փուլ

Այս փուլում ընդհանուր տերմինալային շուկան ավելի զանգվածային դարձավ՝ և՛ քանակական, և՛ տարածական առումով։ Մեր ցանցը սկսեց զարգանալ ոչ միայն Երևանում, այլև Հայաստանի տարբեր քաղաքներում ու գյուղերում, Արցախում։

Ընդլայնվեց նաև վճարումների ընդունման շրջանակը. բջջային կապի օպերատորներից զատ, մեզ միացան բանկերը, սոցիալական ցանցերը, առևտրային տարբեր կազմակերպություններ։ Հաճախորդներն էլ արդեն սկսեցին հասկանալ, որ տերմինալները վճարումների ամենահարմար, հերթերից խուսափելու և ժամանակ խնայելու ամենալավ տարբերակն են։ Կարելի է ասել՝ արդեն զարգանում էր ընդհանուր ֆինտեխ ոլորտը։

Շուկան է՛լ ավելի հետաքրքրացավ, երբ նոր մրցակիցներ հայտնվեցին։ Հենց այդ ընթացքում մենք Telcell-ի 10-ամյակը մեծ շուքով նշեցինք և T10 միջոցառումների շրջանակներում ներկայացրինք Telcell Wallet-ը՝ մեր էլեկտրոնային դրամապանակը։ Իհարկե՝ այդ ժամանակ նշմարվում էին այլ ընկերություններ, որ էլեկտրոնային դրամապանակներ էին առաջարկում, բայց դրանք այն դասական ու վերջնական տեսքով չէին, ինչպիսին այսօր են։ Հենց այդ առողջ մրցակցային պայմաններն էլ նպաստեցին, որ ընդհանուր շուկան շատ արագ ու համաչափ զարգանա։

Ինովացիոն փուլ. Telcell-ի երրորդ հնգամյակը

Թիմն արդեն բավական մեծացել էր, և ընկերության՝ ստարտափային տրամաբանությամբ կառավարումն այլևս արդյունավետ չէր։ Ընկերությունը զարգանում էր կորպորատիվ կառավարման և բարդ կառուցվածքային առումով, ծրագրային տարբեր ուղղություններով, և անհրաժեշտ էր առավելագույնս արդյունավետ համակարգել, համադրել ու կառավարել բոլոր վեկտորները։

Իհարկե՝ շարունակում էր զարգանալ նաև մեր տերմինալային ցանցը, բայց երրորդ հնգամյակում մենք մեր ռազմավարությունն ու ներուժը նաև ուղղեցինք թվայնացմանը և Telcell-ի՝ որպես թվային հարթակ կատարելագործմանը։

Telcell-
ը Հայաստանի ֆինտեխ ոլորտին տվել է ժամանակակից և արագ լուծումներ, եղել է վճարային թվային համակարգերի զարգացման խթան, ինչու չէ՝ նաև ձևավորել է մրցակցային շուկա, քանի որ թե՛ բանկերը և թե՛ բջջային կապի օպերատորները ինչ-որ պահից իրենց թվային պրոդուկտները սկսել են մշակել վճարային հավելվածների նույն տրամաբանությամբ։

15
տարվա գործունեության արդյունքները

Telcell-
ն իր 15-ամյա հոբելյանը դիմավորում է վճարումների ազգային օպերատորի դիրքավորմամբ: Այսօր ընկերության ավելի քան 4500 տերմինալների ցանցը սպասարկում է Հայաստանի ողջ տարածքն ու Արցախը: Telcell Wallet-ի շուրջ 700 000 նույնականացված  օգտատերերին ընկերությունը մատուցում է ավելի քան 450 ծառայություններ, այդ թվում՝ ֆինանսական պրոդուկտների լայն բազմազանությամբ:

Ընկերության տարեկան շրջանառությունը գերազանցում է 700 միլիարդ դրամը: 2022թ. առաջին կիսամյակի տվյալներով՝ Հայաստանի 1000 խոշոր հարկ վճարողների շարքում «Թել-Սելը» զբաղեցնում է 72-րդ հորիզոնականը:

Որպես ղեկավարի՝ ամենամեծ մարտահրավերը

Կարծում եմ՝ ոչ միայն մեր, այլև ցանկացած կազմակերպության համար ամենամեծ ու կարևոր ակտիվը մարդիկ են, թիմը, որտեղ պրոֆեսիոնալներ են, բայցև՝ միմյանցից շատ տարբեր անհատներ։ Բոլորին մեկ գաղափարի շուրջ համախմբելը, ընկերության արժեքներին ու սկզբունքներին համապատասխան միջավայր ձևավորելը, բոլորի էներգիան նույն նպատակին ուղղելը յուրաքանչյուր ղեկավարի համար մարտահրավեր է։ Կարծում եմ՝ ինձ հաջողվել է դա հաղթահարել։

Telcell-
ին մաղթում եմ միայն հաղթանակներ, ռազմավարության հաջող իրագործում, ընդլայնում և առաջատարի դիրքերի ամրապնդում։ Ես հաճախ եմ սիրում կրկնել՝ «15 տարի՝ և ամեն ինչ դեռ նոր է սկսվում»։

 

 

Բոլոր նորությունները
//