060 272222
Հուլիս 04, 2023

Telcell-ն իր օգտատերերին է ներկայանում նոր գույներով ու ազդեցիկ փոփոխություններով

Հունիսի 29-ին Հայաստանի Ազգային պատկերասրահում կայացավ Telcell ընկերության վերաբրենդավորման միջոցառումը։ Երիտասարդ, նորարար, արդիական այսպիսին է նոր Telcell-ը։

Գործունեության 16 տարիների ընթացքում ընկերությունը ստեղծել է ֆինանսական տեխնոլոգիաներից օգտվելու մշակույթ, որի հենքի վրա շարունակում է ճանապարհը նոր ու թարմացված էջից։ Սա զարգացման նոր հարթակ տեղափոխվելու հնարավորություն է։

Telcell ընկերության կոմերցիոն տնօրեն Արտյոմ Ղազարյանը նշում է, որ ընկերությունը 16 տարի գործում է շուկայում և միշտ առաջնորդվել են որպես ազգային վճարահաշվարկային օպերատոր լինելու սկզբունքով, հիմա նշում է՝ եկել էր տարբերանշանի վրա և հասարակության ու շուկայի կյանքում փոփոխություն մտցնելու ժամանակը, սրանով են հենց պայամնավորված վերափոխումները։

Մանրամասները՝ 24News-ի ռեպորտաժում։

 

Բոլոր նորությունները
//