«ԹԵԼ-ՍԵԼ» ՓԲԸ-ն հայտարարում է մրցույթ` «ԹԵԼ-ՍԵԼ» ՓԲԸ 2023 թվականի ֆինանսական հաշվետվությունների աուդիտ իրականացնելու նպատակով աուդիտորական ընկերություն ընտրելու համար:
Մրցույթին մասնակցության անհրաժեշտ տեղեկատվությունը.
·աուդիտորական ընկերության փորձը (միջազգային մայր կազմակերպություն ունենալը կդիտվի որպես առավելություն),
·աուդիտորական ընկերության 2022թ․ շահույթը (100 մլն դրամը գերազանցող ցուցանիշը կդիտվի որպես առավելություն),
·աուդիտի իրականացման արժեքը:
Մրցույթի պահանջները․
·ոչ ուշ, քան 2023թ․դեկտեմբերի 30-ը ներկայացնել 2023թ․ 10 (տասը) ամիսների նախնական «Աուդիտորական նախնական եզրակացություն» և «Նամակ ղեկավարությանը» փաստաթղթերը,
·ոչ ուշ, քան մինչև 2024թ․ ապրիլի 30-ը հայերեն և անգլերեն լեզուներով ներկայացնել «Աուդիտորական եզրակացություն» և «Նամակ ղեկավարությանը» փաստաթղթերը:
Մրցույթի պայմանները.
·Մրցութային առաջարկը՝ անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի հետ միասին, պետք է «ԹԵԼ-ՍԵԼ» ՓԲԸ-ին ներկայացնել մինչև 2023թ. սեպտեմբերի 20-ը ժամը 17:00` կնքված ծրարներով:
Վերջնաժամկետից հետո ներկայացված առաջարկները չեն դիտարկվի։