«ԹԵԼ-ՍԵԼ» ՓԲԸ-ն հայտարարում է մրցույթ` Telcell Terminal-ների մաքրություն կազմակերպող ընկերություն ընտրելու համար:
Մրցույթի պահանջները․
1․ ամսական 3 անգամ մաքրել «ԹԵԼ-ՍԵԼ» ՓԲԸ տրամադրած հասցեներում տեղադրված տերմինալները՝ Ընկերության հետ համաձայնեցված կարգով,
2․ տերմինալի վնասվածք հայտնաբերելու դեպքում տվյալ օրը տեղեկացնել Ընկերությանը,
3․ 10-օրյա պարբերականությամբ ներկայացնել մաքրման գործընթացի վերաբերյալ հաշվետվություն
Մրցույթի պայմանները.
Մրցութային առաջարկը՝ գաղտնագրով արգելափակված, պետք է «ԹԵԼ-ՍԵԼ» ՓԲԸ-ին ներկայացնել մինչև 2023թ. հոկտեմբերի 30-ը ժամը 18:00՝ [email protected] էլ․ հասցեին, գաղտնագրի բանալին՝ [email protected] էլ․ հասցեին։
Վերջնաժամկետից հետո ներկայացված առաջարկները չեն դիտարկվի։