«Թել-Սել» փակ բաժնետիրական ընկերությունը հայտարարում է մրցույթ՝ դրսային տերմինալների մաքրման աշխատանքների իրականացման։
Մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային եղանակով՝ [email protected] հասցեին, մինչև 20.12.23թ․: Հայտերը կարող են ներկայացվել հայերեն, անգլերեն կամ ռուսերեն:
Հայտերի բացումը տեղի կունենա 21.12.23թ․։
Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել +374 77 90 94 81։
ՄԱՔՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԵՐՄԻՆԱԼՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ
Պատվիրատուի կողմից նախատեսվում է մաքրման հանձնել շուրջ 500 տերմինալ, որոնցից 400-ը գտնվում են Երևան քաղաքում (ներառյալ Երևանի մետրոպոլիտենի կայարաններում տեղակայված տերմինալները՝ թվով 20), իսկ մնացածը՝ մարզերում։ Մարզերի աշխարհագրությունն իր մեջ ներառում է հանրապետության խոշոր քաղաքների ու բնակավայրերի զգալի մասը։
Տերմինալների թիվը պայմանագրի կատարման ժամանակահատվածում կարող է փոփոխվել՝ կապված տերմինալների ավելացման և պակասեցման հետ։
Ծառայության բնութագիրը
Գնման առարկա է հանդիսանում պատվիրատուի կարիքների համար տերմինալների մաքրման աշխատանքների ձեռքբերումը, որոնք խմբավորված են հետևյալ չափաբաժիններով․
Չափաբաժնի վայր |
Տերմինալների քանակ |
Չափաբաժնի անվանում |
Երևան |
400 |
Տերմինալների մաքրման աշխատանքների իրականացում |
ՀՀ մարզեր |
100 |
Տերմինալների մաքրման աշխատանքների իրականացում |
Աշխատանքները ներառում են․
- մաքրված տերմինալների ցանկը՝ Excel ֆայլի տեսքով,
- ֆոտոհաշվետվություն՝ մինչև մաքրումը/մաքրումից հետո,
յուրաքանչյուր տերմինալին մոտենալիս վնասվածքների հայտնաբերման դեպքում օրական կտրվածքով պատվիրատուին տեղեկատվության տրամադրում՝ հակիրճ նկարագրելով վնասվածքը (օրինակ՝ լայթբոքսը կոտրված է, էկրանը չի աշխատում/թերի է աշխատում, սենսորը կոտրված է, կորպուսի վրա կան մեխանիկական վնասվածքներ/միջամտություններ, և այլն)։