060 272222
Սեպտեմբեր 16, 2024

«Թել-Սել» ԲԲԸ-ն հայտարարում է մրցույթ

 

 Երևան քաղաքի հանրային տրանսպորտի շարժակազմի կառավարման տեղեկատվական համակարգերի ձեռքբերման նպատակով «Թել-Սել» ԲԲԸ-ն հայտարարում է մրցույթ

 

 «Թել-Սել» ԲԲԸ-ն, որպես Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդրման օպերատոր, հայտարարում է Երևան քաղաքի հանրային տրանսպորտի շարժակազմի կառավարման տեղեկատվական համակարգերի ձեռքբերման մրցույթ։

 

        Տեղեկատվական համակարգերին ներկայացվող տեխնիկական պահանջները մանրամասն ներկայացված են «Երևան քաղաքի հանրային տրանսպորտի շարժակազմի կառավարման տեղեկատվական համակարգերի տեխնիկական պահանջներ» փաստաթղթում։

 

Փաստաթղթում նկարագրված համակարգերից առավել հնարավորություններ ունեցող և գործառույթներ իրականացնող տարբերակները նույնպես կարող են դիտարկվել։

 

Մրցույթին մասնակցության հայտը պետք է պարունակի առաջարկվող տեղեկատվական համակարգերի արժեքը /ներառյալ հարկերը/, պարամետրերի նկարագրությունը և մատակարարման ժամկետներ։

 

 Մրցույթին մասնակցության հայտը կարող եք ուղարկել [email protected] էլ հասցեով կան առձեռն ներկայացնել ք․ Երևան, Հակոբ Հակոբյան 3 հասցեով՝ մինչև 05102024թ ժամը 23։59։

 

 Վերջնաժամկետից հետո ներկայացված առաջարկները չեն դիտարկվի։

 

 

Բոլոր նորությունները
//