060 272222
Սեպտեմբեր 24, 2020

Telcell-ը և Սբերբանկն ընդլայնում են Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումների հնարավորությունները

 

Сбербанк Онлайн հավելվածում մեկնարկել է Ռուսաստանից Հայաստան ակնթարթորեն գումար փոխանցելու հնարավորությունը` միայն բջջային հեռախոսահամարի մուտքագրմամբ: 

 

 Գումար փոխանցելու համար ընդամենն անհրաժեշտ է Сбербанк Онлайн հավելվածի Переводы բաժնից ընտրել За рубеж, սեղմել По номеру телефона կոճակը, ընտրել երկիրը՝ Армения, ապա՝ Telcell Wallet, մուտքագրել ստացողի բջջային հեռախոսահամարն ու փոխանցվող գումարի չափը: Վերջ. գումարը հաշված վայրկյաններում կփոխանցվի ստացողի Telcell Wallet-ին:

Օրական փոխանցվող գումարի առավալեգայույն սահմանաչափը 50 000 ռուբլի է, մինչև 3000 ռուբլի փոխանցելու դեպքում՝ միջնորդավճարը 30 ռուբլի է, իսկ 3000 ռուբլուց ավելի՝ 1%:

 

Փոխանցումն իրականացվում է ռուբլով և Telcell Wallet-ին հաշվանցելիս ավտոմատ փոխարկվում հայկական դրամի:

 

«ՀՀ բոլոր քաղաքացիների համար սա հիանալի հնարավորություն է Ռուսաստանի Դաշնության մեծ հայ համայնքի իրենց հարազատներից դրամական փոխանցումներ ստանալ վայրկենապես: Ռուսաստանյան խոշորագույն այս բանկի հետ մեր համագործակցությունը Telcell Wallet էլեկտրոնային դրամապանակի օգտատերերին թույլ կտա դրամական փոխանցումներ ստանալ անմիջապես իրենց սմարթֆոնում՝ առանց հեռանալու թվային ծանոթ միջավայրից: Մենք նախատեսում ենք մոտ ապագայում մեր օգտատերերին հնարավորություն տալ նաև գումար փոխանցել Сбербанк Онлайн հավելվածի օգտատերերին»,- ասել է «Թել-Սել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արամ Ազատյանը: 

 

 

Բոլոր նորությունները
//