«ԹԵԼ-ՍԵԼ» փակ բաժնետիրական ընկերությունը հայտարարում է Երևան քաղաքի «Միասնական տոմսային համակարգ» վեբ կայքի ստեղծման մրցույթ
Մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային եղանակով` [email protected] էլ․ հասցեով, մինչև 23.01.24թ․:
Հայտերը կարող են ներկայացվել հայերեն, անգլերեն կամ ռուսերեն լեզվով:
Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել՝ +374 060272222 (427), +374 060272222 (452)։
«Միասնական տոմսային համակարգ» վեբ կայքի ստեղծման տեխնիկական առաջադրանք
1. Նկարագրություն
- Նախագծի նպատակը՝ տրանսպորտային տոմսերի հարմարավետ և արդյունավետ վաճառքի համար վեբ կայքի մշակում
- Պատվիրատու՝ «Թել-Սել» ՓԲԸ
2. Ֆունկցիոնալ պահանջներ
2.1 Մուտք/Գրանցում
- Իրագործել օգտատերերի մուտքի և գրանցման համակարգ:
2.2 Տոմսերի ընտրություն և փնտրման համակարգ
- Ապահովել հարմար որոնում տրանսպորտային տոմսերի ընտրության համար՝ հաշվի առնելով տարբեր պարամետրեր (օրինակ՝ ամսաթիվը, ժամը, տոմսի տեսակը):
· Ավելացնել երթուղիների և ժամանակացույցերի վերաբերյալ տեղեկատվությունը դիտելու հնարավորություն:
2.3 Տրանսպորտային տոմսի գնում
- Մշակել տոմսերի գնման հարմար ֆունկցիոնալ՝ տոմսերի քանակի ընտրությամբ և ուղևորի մասին անհրաժեշտ տեղեկատվության տրամադրմամբ։
- Ապահովել գնման հաստատումը և էլեկտրոնային տոմսի ուղարկումը նշված էլեկտրոնային փոստի հասցեին (WhatsApp, Viber, Telegram):
2.4 Օգտատիրոջ անձնական գրասենյակ
- Ստեղծել անձնական գրասենյակ օգտատերերի համար՝ գնումների պատմությունը դիտելու, պրոֆիլը խմբագրելու հնարավորությամբ:
2.5 Օնլայն վճարում՝ e-commerce
- Ինտեգրել օնլայն վճարման համակարգ (e-commerce)՝ օգտագործելով հայտնի վճարային համակարգեր՝ Telcell Wallet, բանկային քարտեր։
3. Կայքի դիզայնը և ինտերֆեյսը
3.1 Դիզայն
- Մշակել կայքը ըստ տրամադրված դիզայնի։
3.2 Բջջային հարմարեցում
- Կայքը դարձնել հարմար բոլոր տեսակի սարքերով օգտագործման համար։
4. Անվտանգություն
4.1 Տվյալների կոդավորում
- Ապահովել օգտատերերի տվյալների կոդավորումը, հատկապես առցանց վճարումներ կատարելիս:
4.2 Պաշտպանում խարդախություններից
- Ներդնել խարդախության դեմ պաշտպանության մեխանիզմներ առցանց վճարման և հաճախորդների տեղեկատվության հետ փոխգործակցության ժամանակ։
5. Ադմինիստրատիվ մաս
5.1 Գնումների/վաճառքների կառավարում
- Հնարավորություն տալ ադմինիստրատորներին դիտել, կառավարել և հետևել պատվերներին ադմինիստրատիվ ինտերֆեյսի միջոցով (CRUD)։
5.2 Երթուղիների և ժամանակացույցերի կառավարում
- Իրականացնել երթուղիների և ժամանակացույցերի վերաբերյալ տեղեկատվության ավելացման, խմբագրման և հեռացման հնարավորությունը։
5.3 Տոմսային պրոդուկտների կառավարում
- Իրականացնել տրանսպորտային տոմսերի վաճառքի հնարավորությունը:
- Իրականացնել տոմսային պրոդուկտների ավելացման, խմբագրման և հեռացման հնարավորությունը։
6. Թեստավորում
6.1 Ֆունկցիոնալ հնարավորության թեստավորում
- Կատարել թեստավորում՝ կայքի բոլոր ֆունկցիոնալ բլոկների աշխատանքը ստուգելու համար:
6.2 Անվտանգության թեստավորում
- Իրականացնել անվտանգության աուդիտ՝ հնարավոր խոցելիությունները հայտնաբերելու և վերացնելու համար։
7. Արտաքին և ներքին սերվիսների հետ ինտեգրացիա
- Ապահովել ներքին սերվիսների և տրանսպորտային ընկերությունների համակարգերի հետ ինտեգրման հնարավորություն՝ երթուղիների և ժամանակացույցերի վերաբերյալ արդի տեղեկատվություն ստանալու համար։
8. Աջակցություն
8.1 Տեխնիկական աջակցություն
- Տրամադրել կոնտակտային տվյալներ և մեխանիզմներ՝ պատվիրատուին տեխնիկական աջակցություն ցուցաբերելու համար։
9. Սպասվող արդյունք
- Գործող կայք՝ «Միասնական տոմսային համակարգի» տոմսերի վաճառքի համար։
- Պատվիրատուի բոլոր տեխնիկական և դիզայներական պահանջների կատարում։
10. Պատասխանատու անձինք
11. Իրականացման վերջնաժամկետ
12. Ընդունման չափանիշներ
- Անվտանգության բոլոր թեստերի ու աուդիտների բարեհաջող հաղթահարում։
- Պատվիրատուի հետ հետևողականություն և տեխնիկական պահանջներին համապատասխանություն։
Նշում․ սույն տեխնիկական առաջադրանքը տալիս է միայն հիմնական ցուցումներ նախագծի մշակման համար: Այն կարող է փոփոխվել՝ ելնելով պատվիրատուի հետ քննարկումներից և նախագծի կոնկրետ պահանջներից։
Բոլոր նորությունները