060 272222
Փետրվար 08, 2017

Նոր ծառայություն՝ Իմ Telcell էջը

 

«Թել-Սել» ընկերությունը, հավատարիմ մնալով տերմինալներով վճարումների կատարման գործընթացը էլ ավելի մատչելի դարձնելու իր սկզբունքին, ներկայացնում է նոր՝ «Իմ Telcell էջը» ծառայությունը: Այն մեր հաճախորդներին հնարավորություն կտա մուտքագրելով բջջային հեռախոսահամարը՝ գրանցել իրենց անձնական էջը Telcell համակարգում, ստեղծել ու պահպանել վճարումների (կոմունալ և այլ ծառայություններ) խումբ և կատարել պարբերական խմբային վճարումներ ընկերության ցանցին միացված՝ վճարումների ընդունման ավելի քան 1300 տերմինալների միջոցով:

 

Ծառայության հիմնական նպատակն է մեր հաճախորդների համար ապահովել վճարումների տվյալների մշտական հասանելիություն և վճարման գործընթացի հարմարավետություն։

 

Հաճախորդների անձնական տվյալների անվտանգությունն ապահովելու նպատակով մուտքի ժամանակ հաճախորդին SMS հաղորդագրությամբ ուղարկվում է ծածկագիր, որի միջոցով հաճախորդը մուտք է գործում անձնական էջ։

 

Ծառայությունից օգտվելիս գործում են տերմինալային վճարումների համար արդեն սահմանված միջնորդավճարները, և լրացուցիչ որևէ միջնորդավճար չի գանձվում։

 

«Իմ Telcell էջը» ծառայության օգտատերերին յուրաքանչյուր ամիս ուղարկվում է նաև իրենց անձնական էջում առկա կոմունալ ծառայությունների պարտքերի մասին SMS հաղորդագրություն։

 

«Իմ Telcell էջը» ծառայությունը Հայաստանի տերմինալային վճարումների շուկայում սահմանում է հաճախորդների սպասարկման մատչելիության և հասանելիության նոր չափանիշներ։

 

 

Միասին խնայենք Ձեր ժամանակն ու էներգիան:

 

 

Բոլոր նորությունները
//