060 27 22 22

Միանալ Telcell համակարգին

 

«Թել-Սելը» վճարումների ընդունման ոլորտում հայաստանյան շուկայի առաջատար կազմակերպությունն է:

 

Telcell վճարումների ընդունման կետերի միջոցով և ինքնասպասարկման տերմինալներով կարելի է վճարներ հասցեագրել ավելի քան 200 կապի օպերատորների և զանազան այլ ծառայությունների պրովայդերների, այդ թվում՝ վճարել կոմունալ ծառայությունների դիմաց, համացանցին հասանելիության համար, մուծել հեռուստատեսության բաժանորդավճարները, մարել վարկային պարտավորությունները, համալրել բանկային/քարտային և վիրտուալ հաշիվները, մուծել ապահովագրավճարները, փոխհատուցել Պետռեգիստրի ծառայությունների համար, վճարել դոմենների գրանցման և հոսթինգի ծառայությունների դիմաց, իրականացնել նույնականացման քարտերի էլեկտրոնային ստորագրության ակտիվացման և այլ վճարումներ: Մենք անընդհատ ընդլայնում ենք այն ծառայությունների ցանկը, որոնց դիմաց կարելի է վճարել մեր համակարգի միջոցով:

 

«Թել-Սելի» դինամիկ աճը պայմանավորված է վճարումների ընդունման կետերի և տերմինալային ցանցի մշտապես ընդլայնմամբ, ընկերության մասնագետների արհեստավարժ աշխատանքով և սարքավորումների ու ծրագրային ապահովման պարբերաբար կատարելագործմամբ:

 

Մեր տերմինալները տեղադրված են Երևանի և հանրապետության մարզերի ամենաբանուկ հատվածներում, հասարակական վայրերում. առևտրային մեծ ցանցերի սրահներ, շուկաների տարածքներ, առևտրի կենտրոններ, մթերային խանութներ, Մետրոպոլիտեն, խոշոր ընկերությունների և բանկերի գրասենյակներ, բուհեր, բժշկական հաստատություններ, հանգստյան գոտիներ ու զվարճանքի վայրեր և այլն: Telcell համակարգը հասանելի է նաև Արցախի Հանրապետությունում:

 

Առաջարկում ենք դիտարկել վճարումների ընդունման մասին պայմանագրի կնքման հնարավորությունը, որի շրջանակներում Ձեր կազմակերպության բաժանորդները հնարավորություն կստատան արագ և հարմարավետ համալրել իրենց հաշիվը Telcell համակարգի վճարումների ընդունման ավելի քան 1300 կետերից ցանկացածի օգնությամբ:

 

Մեր առաջարկի առավելություններն են.

 

  • արագ միացում,
  • որակավորված տեխնիկական սպասարկում,
  • փոխադարձ հաշվարկների ճկուն համակարգ,
  • օնլայն ռեժիմում վիճակագրության ստացման հնարավորություն,
  • գործարքների անվտանգություն,
  • գովազդա-տեղեկատվական աջակցություն,
  • մարքեթինգի բնագավառում և առաջընթացի ապահովման գործում համագործակցություն:

 

Telcell համակարգին միացման գործընթացը տևում է համաձայնագրի կնքման պահից սկսած ոչ ավելի, քան աշխատանքային 22 օր: Մեկնարկի համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ ձևը, և առաջիկա 72 ժամվա ընթացքում մեր մենեջերը կապ կհաստատի Ձեզ հետ: