060 272222
Մարտ 26, 2019

Premium Credit-ը միացավ Telcell համակարգին

 

Telcell տերմինալների և Telcell Wallet էլեկտրոնային դրամապանակի ծառայություններին միացավ ևս մեկ վարկային կազմակերպություն՝ «Պրեմիում Կրեդիտ» ՈՒՎԿ-ն: Այսուհետ հնարավոր է Պրեմիում Կրեդիտի վարկի հերթական մարումը կատարել ակնթարթորեն՝ 24/7 ռեժիմով, առանց միջնորդավճարի:

 

Ծառայությունը հասանելի է տերմինալի «Ֆինանսներ» բաժնի «Վարկային կազմակերպություններ» ենթաբաժնում և էլեկտրոնային դրամապանակի «Վարկեր» բաժնում:

 

Վճարումից հետո մարումը փաստացի կկատարվի նույն օրվա ընթացքում, եթե գործարքը կատարվել է աշխատանքային օրերին՝ մինչև ժամը 18:00, և աշխատանքային հաջորդ օրը, եթե գործարքը կատարվել է 18:00-ից հետո կամ ոչ աշխատանքային օրերին:

 

Բոլոր նորությունները
//