Այսուհետ Telcell տերմինալների վրա և Telcell Wallet էլեկտրոնային դրամապանակում հասանելի է «ՄԱՅԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ-ի վարկի մարման ծառայությունը։ Վճարելու համար ընդամենը պետք է տերմինալի «Ֆինանսներ» բաժնում կամ էլեկտրոնային դրամապանակի «Վարկեր» բաժնում մուտքագրել վարկային կոդը:
Վճարումից հետո ձևակերպումը կկատարվի նույն օրվա ընթացքում, եթե գործարքը կատարվել է աշխատանքային օրերին՝ մինչև ժամը 18:00, և աշխատանքային հաջորդ օրը, եթե գործարքը կատարվել է 18:00-ից հետո կամ ոչ աշխատանքային օրերին: