Անվճար 0 8000 1111
Օգոստոս 29, 2019

Telcell Wallet-ում արդեն հասանելի է ArCa-ի անդամ ցանկացած բանկի քարտին փոխանցման ծառայությունը

 

Telcell Wallet էլեկտրոնային դրամապանակի օգտատերերն այսուհետ հնարավորություն ունեն դրամապանակին կցված քարտից կամ դրամապանակի հաշվեկշռից գումար փոխանցել ԱրՔա համակարգի անդամ բանկերի թողարկած ցանկացած քարտին: Եվ այս ամենը՝ մի քանի վայրկյանում:

 

«Telcell-ը շարունակաբար ընդլայնում է իր ծառայությունները՝ վճարային ժամանակակից գործիքների ու նոր հնարավորությունների տրամադրմամբ: Այս նոր հնարավորությունը ներդնելով՝ մենք նպատակ ակնթարթային փոխանցումների համակարգը հասանելի դարձնել մեր հայրենակիցներին, վճարման գործընթացն էլ՝ առավել հարմարավետ: Մենք շարունակելու ենք մշակել անկանխիկ և ակնթարթային վճարման նոր գործիքներ՝ մեր հաճախորդներին հնարավորություն տալով այդքան թանկ ժամանակը հատկացնել առավել կարևոր հարցերի»,- ասել է «Թել-Սել» ՓԲԸ ՏՏ տնօրեն Իրինա Գասպարյանը:

 

 

Բոլոր նորությունները