060 272222
Փետրվար 16, 2017

Beeline-ի ծառայությունների վճարման ժամանակավոր կասեցում

 

Telcell վճարային տերմինալներով այսօրվանից`փետրվարի 16-ից, հնարավոր չէ Beeline կապի ծառայությունների դիմաց կատարել վճարումներ: Հայցում ենք Ձեր ներողամտությունը` պատճառված անհարմարության համար:

 

Սա «ԱրմենՏել» ընկերության (Beeline ապրանքանիշ) միակողմանի որոշումն է: Դադարեցվել է անգամ բանակցություններում չքննարկվող՝ ֆիքսված հեռախոսակապի և Ինտերնետ ծառայության համար վճարումների ընդունումը:

 

Տեղեկացնենք, որ Beeline կապի ծառայությունների դիմաց վճարել կարելի է միայն Beeline գրասենյակների Telcell մասնաճյուղերում: Մեր մյուս մասնաճյուղերի, ՀՀ և ԼՂՀ տարածքում տեղակայված տերմինալների, սուպերմարքեթներում սպասարկման կետերի, ինչպես նաև մեր գործընկեր բանկերի՝ Telcell պրոցեսինգային կենտրոնին միացված ինքնասպասարկման գոտիների միջոցով վճարումներ կատարել ներկա պահին հնարավոր չէ:

 

Beeline-ի հետ բանակցությունները շարունակվում են, և հուսով ենք` շուտափույթ հարթել խնդիրը: «Թել-Սել» ընկերությունը միշտ բաց է երկխոսության, փոխզիջումների և համագործակցության համար:

 

 

Էլեկտրոնային վճարումների շուկայում շուրջ 10-ամյա գործունեության ընթացքում «Թել-Սելը» հավատարիմ է հաճախորդների սպասարկման մատչելիություն ապահովելու և վճարումների գործընթացը հարմարավետ դարձնելու իր քաղաքականությանը:

 

 

Բոլոր նորությունները
//